Շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահի պարտականությունները երկրորդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Մաղթում եմ բեղմնավոր ՈՒ ՋԻԳՅԱՐՈՎ գործունեություն հանուն մեր հայրենիքի, երջանիկ մարդ եք, պարոն Սարգսյան, որ հայ ժողովրդի պես ազգին առաջնորդելու պատիվ ունեք: Մեկ էլ մի փոքրիկ նկատառում էլի)) Մի քանի հոգու Ձեր կողքից «թոշակի» ուղարկեք ու հայրենասեր երիտասարդների առաջ քաշեք, երիտասարդների, ովքեր կուսակցականներ չեն, հա մեկ էլ Արցախի հարցում հանկարծ «զադնի» չդնեք: Պարոն նախագահ, մեր երկրում խնդիրները շատ-շատ են, ուստի պետք է ավելի օպերատիվ ու վճռական լինել դրանց հաղթահարման գործում, հավատացնում եմ՝ շատ խնդիրների օպերատիվ արձագանքների դեպքում մեր քաղաքացիներն ավելի լավատես ու բավարարված կլինեն: Դե ուրեմն՝ Ի ԳՈՐԾ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել