Եկե՛ք միանգամից ֆիքսենք, որ պատանդառուի լիկվիդացման որոշումը միանգամայն օրինաչափ էր ու արդարացված։ Շնորհակալ եմ Ոստիկանությունից, որ այս անգամ բարդակի չվերածեցին ու թույլ չտվեցին, որ նոր ազգային հերոս «Պատանդ վերցնողը» ի հայտ գա։

Քաղաքագիտության մեջ կա մի աքսիոմ. լեգիտիմ ուժի կիրառության մենաշնորհը պետք է միայն ու միայն պետությանը պատկանի, եթե ուզում եք նորմալ պետություն ունենալ։ Հենց դա մենք տեսանք երեկ։ Բայց եկե՛ք փաստենք նաև, որ միանգամայն գովելի այս որոշմանը ու դրան զուգակցված զարգացումներին զուգահեռ, մենք ականատես եղանք հայկական թավաքյալիության բացառիկ դրսևորումների։

Ինչու էր ճիշտ պատանդառուին լիկվիդացնելու որոշումը

Որքան էլ խոմյաչոկներն ու պայքարիստները պսևդոմարդասիրական աղմուկ բարձրացնեն, կամ էլ հանդես գան փորձառու դիպուկահար-բանակցորդ-հոգեբանների ամպլուայում, կյանքը համակարգչային խաղ չէ, իսկ պատանդառության և դրա դեմ պայքարի պրակտիկան հարուստ պատմություն ունի։

Հենց համաշխարհային պրակտիկան է հուշում, որ եթե պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու գրեթե անհնար է համոզելով վերացնել այդ ռիսկը, ապա պատանդ վերցնողին լիկվիդացնում են։ Հենց լիկվիդացնում են, չեն վիրավորում, չեն վախեցնում, այլ կրակում են՝ սպանելու նպատակով, որպեսզի չհասցնի այլ մարդկանց վնասել ու լինի միակ մարդկային զոհը։ Դա նորմալ է, անկախ նրանից, թե ինչ կեղծ պաթոսի գիրկն եք Ձեզ գցում։ Այս մասով, կրկնում եմ, շնորհակալ եմ ու գոհ եմ Ոստիկանության գործողություններից։

Ո՞րն էր թավաքյալիություն

Շամշյանը կամա, թե ակամա, երեկ տվեց ֆեյսբուքի հիմնական քննարկման թեման՝ սյուռեալիստիկ կադրեր՝ պարապ ամբոխով շրջապատված դիպուկահարի մասին։ Թավաքյալիությունը էդ ամբոխի առկայության փաստն էր, թավաքյալիությունը զենքի հետ գործ ունենալու անվտանգության կանոնները հիմնովին առհամարհող ոստիկանների կողմից էր (մեկը ստվոլի դեմը բոլտ էր ձգում, մեկը դիպուկահարին պաչելով էր բարևում, ոչ մեկ չկար, որ գոնե թույլ չտար, որ նշան բռնող դիպուկահարի վրայով մարդիկ լոնքեր չանեին), թավաքյալիությունը ղալմաղալին հետևած ծիծաղելի արդարացումներն էին, երբ մեզ սկսեցին համոզել, որ հավաքվածները, այդ թվում նաև կադրում երևացող 10-12 տարեկան երեխան, ոստիկանության աշխատակիցներ էին՝ քաղաքացիական հագուստներով...

Դե իսկ գլխավոր թավաքյալիությունըտ ֆեյսբուքում ծավալվող քննարկումներում են, երբ մեր հանրության լյումպենացված զանգվածը, անգամ այս միջադեպում, փորձում է տեսնել այն, ինչ չկա՝ զոհի մեղավորությունը, ոստիկանության ապօրինությունը, իշխանությունների արյունարբուությունը և այլն, և այլն։

Ի մի բերելով վերոգրյալը՝ լիկվիդացման որոշումը հարիր էր զարգացած «սպիտակ» երկրի, կատարման որակը՝ հետխորհրդային երկրի, հանրային կեցվածքը, դիսցիպլինան, անվտանգության նորմերի պահպանումն ու արձագանքները՝ հետամնաց արաբական պետական գոյացության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել