«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Ռուսաս­տանից ԼՂ խնդրով ինչ-որ «քամիներ» են փչում, ու վստահաբար՝ ոչ պատահական: Մի օր ռուսաստանյան «Ռեգնում»-ում հրապարակում է ի հայտ գալիս ուշագրավ «նր­բերանգներով», թե «Մոսկվան պետք է երկխոսություն սկսի ԼՂ խնդրով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով»: Քիչ անց ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Գենադի Ձյուգանովն է որոշում ԼՂ կարգավորման թեմային անդրադառնալ՝ շեշտելով, որ «առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ո՛չ խաղաղու­թյուն, ո՛չ հանգիստ», ու ցույց է տալիս լու­ծումը. առաջարկում է ԼՂ հիմնահարցի լուծման խորհրդային տարբերակը՝ «կիրա­ռելով տարբեր ժողովուրդների համակեցու­թյան խորհրդային փորձը»:

Ադրբեջանական կայքերի չմարող «աստղ» Սերգեյ Մարկովն էլ շարունակում է այդ երկրի ԶԼՄ-ների վերջին ամիսներին բարձրացրած հիստերիկային համահունչ խոսել: Արդեն տևական ժամանակ Ադրբեջանի իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող կայքերը ուղղորդ­ված մեկ թեզ են առաջ տանում՝ «Հայաս­տանը դավաճանում է Ռուսաստանին», «Հայաստանում հակառուսական տրամադ­րություններ են» և այլն: Ահա, այդ գծին հավատարիմ հանդես է գալիս Մարկովը, որը խոսում է Հայաստանում հակառուսա­կան տրամադրությունների մասին, նույ­նիսկ «ահազանգում», թե «Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի համար թշնամի պետություն, ինչպես Ուկրաինան է»:

Ռուսաստանյան եթերում էլ տարբեր փոր­ձագետներ ահազանգում են արդեն, թե «Հայաստանում հակառուսական տրամադրությունները մոտ են ծայրահեղ կետին հասնելուն», որ  ՌԴ իշխանությունները բա­վարար աշխատանք չեն տանում իրենց դաշնակից երկրների հասարակությունների հետ, ինչը, ըստ նրանց՝ «հիանալի կերպով անում է Արևմուտքը», «Հայաստանը Ուկ­րաինայի ճանապարհով է ընթանում», «Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ- ից և ընդլայնել իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ» և այլն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել