Թույլ կազմակերպվածությունը կամ կազմակերպվածության իսպառ բացակայությունը բերում է նախաձեռնության ձախողման, առավել ևս, եթե գործ ունես ժողովրդական մասսաներ ներառող նախաձեռնության հետ։
Հիմա այն, ինչ ես տեսա Ազատության հրապարակում, ասածիս պատկերավոր ապացույցն է։ Հատկապես ճչուն փաստ եմ համարում այն, որ Րաֆֆին սկզբից հայտարարում է, որ մինչև 18։00 պետք է սպասեն, հետո մի խումբ մարդիկ դժգոհում են, որ էդքան պարապ մնալ չեն ուզում, իսկ Րաֆֆին հայտարարում ա, թե բա դե լավ, որ տենց ա, գնացեք տուն, հանգստացեք մի քիչ, հետո 18։00 հավաքվում ենք Ազատության հրապարակում, իսկ երբ սրա դեմ էլ տրտնջացին, հայտարարեց. «Մեկ երթ ևս կկազմակերպվի: Մենք կքայլենք: Մեր հայրենիքի համար կքայլենք»...
Բայց ախր մի քանի րոպեում Րաֆֆին խախտեց ամբոխավարության միանգամից մի քանի հիմնադրույթ. նախ՝ առաջնորդը հավաքում է ու ուղղորդում է ամբոխը՝ ունենալով գործողությունների հստակ պլան, որը քննարկման առարկա չպետք է դառնա ամբոխի հետ, որովհետև ցանկացած զիջում, ու ամբոխի տարբեր հատվածներ կսկսեն իրենց ուղղումներն առաջարկել, իսկ մյուս էտապում ամբոխը պարզապես կտրոհվի մի քանի մասերի, որոնք ամենքն իրենց պլանը կունենան, ու այդ ժամանակ արդեն շատ քիչ բան կկարողանա անել Րաֆֆին, որպեսզի ամեն ինչ չվերածվի քաոտիկ բրոունյան շարժման։
Մյուս կոպտագույն սխալը, որ թույլ տվեց Րաֆֆին, դա մարդկանց տներով ցրելն է մինչև ժամը 18։00, որովհետև անգամ իդեալական պայմաններում սկզբնականում հավաքված x թվից ավելի քիչ մարդ կգա երկրորդ անգամ։ Ասել ռուս՝ куй железо пока горячо, ու հիմա չեմ զարմանա, եթե 18։00 մի քանի անգամ քիչ մարդ ներկա լինի։
Հռոմեական մի ասացվածք ասում է, որ հաջողությունը սկսում է այնտեղ, որտեղ հանդիպում են բախտն ու պատրաստությունը։ Ասել կուզի՝ առանձին-առանձին պլանն ու ժողովրդական սերը էֆեկտիվ չեն, որպեսզի կարողանաս սանձես ու վարես ալիքը, պետք է ունենաս պոտենցիալ ու գործողությունների պլան, ոչ թե սենց թավաքյալի ու էքսպրոմպտներով։



