Կայքերից մեկում կարդացի, որ մարդիկ խմբերով լքում են Ազատության հրապարակը։ Ոմանք այն աստիճան են հիասթափված, որ անգամ հայհոյում են Րաֆֆի Հովհաննիսյանին, որ բերեց իրենց, հավաքեց այստեղ ու էլի ոչ մի վճռական քայլ չի անում, ոչ մի վճռական բան չի ասում։
Զարմանալու չէ, ըստ իս, առավել ևս եթե հաշվի առնենք, որ Րաֆֆու այսօրվա ելույթը գերազանցեց նրա բոլոր նախորդ ելույթներին իր աբսուրդային ու պաթետիկ կոչերով ու հայտարարություններով, և կարծում եմ, որ պետք է առնվազն ֆանատիկոսության աստիճանի տարված լինես Րաֆֆիով, որպեսզի չնկատես այն բոլոր անհամապատասխանություններն ու բացահայտ աբսուրդային հայտարարությունները, որն արեց Րաֆֆին։ Դե իսկ հետևողականության մասին խոսելն անգամ իմաստ չունի...
Ափսոս։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=117870408407607&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել