ԱԻՆ-ից ասում են․ <<դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում>>։ Ես մի անգամ փոքր ժամանակում անվադող էի վառել, սաղ հայաթը հոտից խեղդվում էր։ Հիմա, եթե հրդեհում քլոր կամ ֆոսգեն չկա, նշանակում ա ինքը շաքար-բամբակ ա՞, մեռոն ա գազային ագրեգատային վիճակում։ Մի հատ ինձ բացատրեք, սենց դեպքերում, երբ ահռելի քանակի ծուխ ա, պետք չի բնակչությանը մոտակա շրջանների ինչ-որ խորհորդներ տալ․ պատուհան փակել, երեխեքին բակ չթողել։ Էդ քանակի քիմիական նյութերի այրումից ծուխը ոն՞ց կարող ա անվտանգ չլինի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: