«Իմաստուն որդին ուրախացնում է հորը, անմիտ որդին տրտմություն է մոր համար։ Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում է մահից։ Տերը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կյանքը պիտի կործանի։ Աղքատությունը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան։ Խրատված որդին իմաստուն կլինի, իսկ անմիտը ծառա կդառնա։ Իմաստուն որդին ազատվում է խորշակից, անօրեն որդին խորշակահար է լինում ամռանը։ Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը։ Արդարների հիշատակը մնալու է գոհաբանությամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջվի» (Սողոմոնի Առակների գիրքը 10:1-7)։
Հիսուս ասում է.
- Երանի~ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
- Երանի~ սգավորներին, որովհետև նրանք Աստծուց մխիթարություն պիտի գտնեն:
- Երանի~ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
- Երանի~ նրանց, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն, որովհետև նրանք պիտի հագենան:
- Երանի~ ողորմածներին, որովհետև նրանք Աստծուց ողորմություն պիտի գտնեն:
- Երանի~ նրանց, որոնք սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:
- Երանի~ նրանց, որոնք խաղաղության հաստատման համար են աշխատում, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
- Երանի~ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանց են երկնքի արքայությունը:
- Երանի~ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում: Հիշեցե՛ք, որ նույն ձևով հալածանքի ենթարկվեցին նաև ձեզանից առաջ ապրած մարգարեները:
(Մատթեոսի ավետարան 5:3-12)