Յուրաքանչյուր իր ունի իր սեփական «հոգին», ինչպես նաև իր մեջ կրում է տիրոջ էներգետիկան։ Որոշ առարկաներ գտնելը համարվում է վտանգավոր, քանի որ կարող է զրկել Ձեզ հաջողությունից ու անձնական երջանկությունից։
Փողոցում գտած իրերը հազվադեպ են երջանկություն բերում։ Ցանկացած իր, նախ և առաջ, իրենից ներկայացնում է նախորդ տիրոջ էներգետիկան, որը ոչ միշտ է դրական։ Եղեք զգոն և ուշադիր, եթե ճանապարհին հանկարծ հանդիպեք որևէ մեկի կորցրած իրը։
Իսկ հիմա այն իրերի մասին, որոնք չի կարելի վերցնել գետնից։
Կոպեկներ
Կոպեկն էներգետիկ թալիսման է, որն իր մեջ բացասական էներգետիկա է կրում։ Երկար տարիներ իր մեջ հավաքած վնասակար էներգետիկան կթափվի Ձեզ վրա, հենց միայն Դուք դիպչեք դրան։ Բացի այդ, գուշակների ու կախարդների սիրելի մեթոդն է կոպեկների օգնությամբ ֆինանսական անհաջողությունը մի մարդուց փոխանցել մյուսին։
Մատանիներ
Փողոցում ցանկացած զարդ դժբախտություն է խորհրդանշում։ Սակայն հատուկ նշանակություն ունի մատանին։ Չկա ավելի ուժեղ կապ, քան տիրոջ էներգետիկայի ու թանկարժեք մետաղի միջև է։ Մատանու միջոցով կարելի է փոխանցել վնաս, դժբախտ սեր, բաժանում և այլ աղետներ։ Էզոտերիկայի մասնագետները խորհուրդ են տալիս չկրել նույնիսկ հարազատ մարդկանց զարդերը, իսկ փողոցում գտածների մասին անգամ խոսք գնալ չի կարող։
Փափուկ խաղալիքներ
Արտաքինից հաճելի ու անվնաս այս իրը դիպումի միջոցով կարող է Ձեզ փոխանցել փորձանքներ և անեծքներ։ Հատկապես վտանգավոր են համարվում ձեռագործ տիկնիկները։
Ծակող իրեր
Հիմնականում բացասական էներգիայով օժտված են ասեղներն ու կապոցնեևը, որ կգտնեք փողոցում կամ տան շեմքին։ Նրանց միջոցով անեծքներ ու սև կախարդանք են անում։ Միևնույն ժամանակ, այս իրերն ունեն իրենց տիրոջը պաշտպանելու հատկություն, սակայն խոսքը փողոցում գտածներին չի վերաբերում։
Կրելու խաչեր
Խաչը, որը պետք է պաշտպանի ու ետ պահի իր տիրոջը բոլոր դժբախտություններից, կորելու դեպքում դառնում է հզոր էներգետիկ զենք, իսկ այդպիսի իրերը կարող են փոխել Ձեր ճակատագիրը՝ այն նմանեցնելով մեկ այլ մարդու ճակատագրին։ Այլ կերպ ասած՝ Դուք կիսում եք խաչի նախորդ տիրոջ բոլոր մեղքերն ու չարությունը։
Բանալիներ
Բանալիներով փակում են ոչ միայն դռներ ու ամրոցներ, այլև կախարդական արարողակարգերի միջոցով՝ դժբախտությունը։ Եթե վերցնում եք բանալի, բացում եք մի դուռ, որի միջով Ձեր կյանք են ներթափանցում հիվանդություններ, դժբախտություն ու անհանգստություն։
Հայելի
Հայելին իր մեջ կախարդական ուժ ունի։ Դրա օգնությամբ մարդիկ ուղղում են սեփական ճակատագիրը, տարբեր կախարդանքներ են անում։ Բացի այդ, հայելային մակերևույթն իր մեջ պահում է անցյալը, իսկ ավելի կոնկրետ՝ անցյալում տիրոջ հետ կատարված ամեն բացասական բան։ Չարժե նույնիսկ նայել ուրիշի հայելու մեջ, եթե չեք ուզում, որ նրա անցյալը տարածվի Ձեզ վրա։
Թևնոցներ
Եվս մի զարդ, սակայն այժմ խոսքը գնում է թելից կամ հուլունքաքարերից պատրաստված թևնոցների մասին։ Այս իրը հզոր ամուլետ է՝ պատրաստված սեփական ձեռքերով։ Անձնական բարեկեցության պաշտպանը պատահական չի կորում. այն հաճախ փախչում է տիրոջից՝ բացասական լիցքերի կուտակման պատճառով։ Այն մարդը, ում մոտ կհայտնվի այդ թևնոցը, կհայտնվի անախորժությունների մեջ։
Մազի խոզանակներ
Այս իրերն ուղղակիորեն կապված են տիրոջ, նրա մտքերի, կերպարների ու աշխարհընկալման հետ։ Հաճախ օգտագործվում են որպես կախարդական ատրիբուտներ։ Նրանց միջոցով կարող են սարսափելի անեծքներ փոխանցվել։
Ձեռքի ժամացույցներ
Մարդու բիոդաշտը ամուր կապված է այս կախարդական իրի հետ։ Այդ կապը կարելի է տեսնել հատկապես տիրոջ մահից հետո. ժամացույցը կանգնում է հենց միայն այն երկար ժամանակ կրող մարդը հեռանում է կյանքից։ Այս առարկայի հետ շփվելիս Դուք Ձեզ եք վերցնում նախկին տիրոջ բոլոր հիվանդություններն ու դժբախտությունները։