Արդեն սկսվել է հյուրերի հոսքը Մարզահամերգային համալիր, որտեղ քիչ հետո կմեկնարկի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Հյուրերի թվում են «ՎիվաՍել–ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արվեստագետներից՝ Լևոն Մալխասյանը,  ՖԻԴԵԻ նախագահ Կիրսան Իլյումժինովը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, ում ձեռքից, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը կվերցնի Վեհամոր Ավետարանը: Ըստ ընդունված արարողակարգի՝ հենց Մատենադարանի տնօրենից են վերցնում Ավետարանը:

Լուսանկարները` tert.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել