ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկել է հայ-ամերիկյան հարաբերություններն ու մոտ ապագայում սպասվող ծրագրերը։ Այս հանդիպումը սակայն չի կարելի որակել որպես գերարդյունավետ, քանի որ գոյություն ունեն մի քանի հանգամանքներ։ ԱՄՆ նախ բարձրացնում է այն գինը, որը պատրաստ է վճարել Հայաատանի տնտեսության մեջ ներդրումներ անելու հարցում։ Եվ հարցը միայն գումարը չէ, այստեղ նաև քաղաքական օրակարգի հարց կա։ Այս ամենը արվում է Սոչիում Պուտին-Սարգսյանը հանդիպմանը համարյա թե զուգահեռ, ուստի հասկանալի է նաև ԱՄՆ դիրքորոշումը․ Դեսպանը նշել է, որ ԱՄՆ ցանկանում է Հայաստանին օգնել ավելի շատ որոշումներ կայացնել ինքնուրույն և բնական է թե ում նկատի ունի՝ ակնարկելով Ռուսաստանին, որ խառնվում է Հայաստանի ներքին օրակարգին շատ հաճախ։ Տպավորություն է, որ Հայաստանի համար խաղադրույք են կատարում թե Ռուսաստանը և թե ԱՄՆ-ը ու հիմա այդ խաղադրույքները գնալով բարձրանում են։ ՄԵնք սակայն նույնպես այս ամենը հակսանում ենք, հասկանում ենք նաև թե ինչ գին կարող ենք վճարել այս ամենի դիմաց եթե փոքր ինչ զգոնությունը թուլացնենք։ Դրա համար հեռու գնալ պետք չէ, անհրաժեշտ է կատարել պարզապես պատմական ակնարկ, թե ինչպես են գերտերությունները տարիներ շարունակ կռվան սարքել տարածաշրջանը և գլխավորապես հարավային կովկասը ու թե հատկապես ինչ գին ստիպված եղել սրա դիմաց վճարել Հայաստանը։ Այնպես րո մաքսիմումը այս պահին, ինչ կարող է անել Հայաստանը, շարունակել մանևրել այնքան, մինչև նշված խաղադրույքներից մեկը կաշխատի առանց որևէ ուլտիմատումային ու Հայաստանին որոշում պարտադրելու պահանջից ելնելով։ Սա կարող է տեղի ունենալ,եթե ԱՄՆ ու Ռուսաստանը որոշեն,որ Հայաստանը իրենց համար իսկապես թանկ կետ է։ Այնպես որ դեսպան Միլսի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հերթական հերթապահ հայտարարություն՝ փոքր ինչ ավելի բարձրացված խաղսադրույքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: