Ֆրանսիացիները չեն ցանկանում ծառայել բանակում։ Նրանց փոխարեն դա հաճույքով անում են օտարերկրացիները լավ աշխատավարձի դիմաց․․․ Դրա պատճառը երևի այն է, որ Ֆրանսիան որպես հայրենիք ընկալող ֆրասիացիների թիվը գնալով պակասում է, որովհետև <<Էլիտան>> լուրջ հաջողությունների է հասել բազմաթիվ երկրներում, հավատացնելով մարդկանց, որ ընտանիք, հայրենիք, հավատարմություն, խիղճ, հարգանք և այլ արժեքներ, որոնցով մարդ տարբերվում է ասենք, առնետներից, ավելի կարևոր չեն, քան <<դեմոկրատիան>>, <<խոսքի ազատությունը>> և այլ անհեթեթություններ․․․ Այդ պատճառով էլ արժեզրկվում են այն ամենը, որը թանկ է այդ մարդկանց համար։ Պատահական չէ, որ տարբեր հաստատություններում մարդկանց խնդրում էին նշել, թե ինչն է իրենց համար թանկ․․․ Ինչևէ․․․ ԱՄՆ-ում հրահրվում է մի քանի արձանների տեղահանութունը։ Սա պարզորոշ ցույց է տալիս դեմոկրատիայի բացակայություն, թեև նրանք փորձել են դեմոկրատիա արտահանել․․․ Նպատակը մեկն է։ Ամեն ինչ անել, որպեսզի ֆրանսիայի նման Ամերիկան չընկալվի որպես հայրենիք, գնալով պակասի այն մարդկանց թիվը, ովքեր Ամերիկան համարում են իրենց հայրենիքը, քանզի այդ դեպքում պարզապես անհնար կլինի այդ հսկա երկրի ողջ հզորությունը օգտագործել իրենց նպատակների համար․․․ Գործող նախագահին, ամենայն հավանականությամբ, ընտրել են հենց այն մարդիկ, ովքեր ուզում են ապրել իրենց հայրենիքում․․․ Ըստ երևութին, <<միջազգային հանրության>> դիրքերը սասանվել են, և նրա ֆինանսները այլևս չեն բավարարում իրականացնել իր մտահղացումները․․․ Ամեն դեպքում, հազարապատիկ անգամ ճիշտ են նրանք, ովքեր պահանջում են, որ մեր երկրի բնակչությանը պետք է զինել․․․ և օր առաջ սկսել երկրի ամբողջ տնտեսությունը ռազմականացնելու գործընթացը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: