Սիրիայում ռուսական զինված ուժերն ու սիրիական բանակը ստեղծեցին հակաօդային պաշտպանության միասնական համակարգ․․․ Մարդիկ, ինչպես նաև մեր երկրի ղեկավարությունը բնավ չեն ուզում պատկերացնել, թե դեպի ուր է գնում պատմության անիվը․․․ Ինչպես հարյուր երեք տարի առաջ մեր մտավորականները, հոգևորականները, կուսակցությունները, հարուստները չլսելու տվեցին նախապատրաստվող արհավիրքի մասին տագնապալի լուրերը, այնպես էլ այսօր մեր մտավորականները, հարուստները, քաղաքական գործիչները, կուսակցությունները նույն ձևով չլսելու և չտեսնելու են տալիս տարբեր կողմերից հնչող տագնապալի լուրերը․․․ Որովհետև ինչպես հարյուր երեք տարի առաջ, այնպես էլ այսօր, մեր այդ մտավորականները, կուսակցական գործիչները, հոգևորականները, հարուստները և այլն, <<միջազգային զանազան ֆինանսական>> ակումբների անդամներ էին, և իրենց <<տերերի>> կողմից հրահանգ էին ստացել պարզապես չխառնվել․․․ Չխառնվեցին, ոչինչ ձեռնարկեցին արհավիրքի դեմ, երբեմն էլ ժողովրդին կոչ արեցին չխառնվել, այնսինքն՝ չկռվել, և հայտնի է, թե ինչպես հատուցեցին իրենց նյութապաշտության համար․․․ Հնդկաստանը և Ռուսաստանը համատեղ աշխատում են նոր սերնդի հրթիռների ստեղծման ուղղությամբ։ Նման մի բան կարող էր անել մեր երկիրը, ասենք, իր մասնակի ֆինանսավորմամբ առաջարկեր նորագույն տանկերի համատեղ արտադրություն․․․ Մի քանի օր առաջ Ռուսաստանը հայտարարեց, որ յոթերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ հարվածային ինքնաթիռները կլինեն անօդաչու։ Սա նշանակում է, որ մեր երկրի նման փոքր երկիրը կարող է ավելի հզոր լինել, քան բնակչությամբ հիսուն անգամ մեծ երկիրը, եթե բանակը զինված է նորագույն զինատեսակներով և այդ զանքերին կատարելապես տիրապետող անձնակազմով․․․ Սակայն ժամանակներն արագ են փոխվում․․․ Մարդիկ չափազանց շատ են անմտություններ դուրս տալիս։ Չի բացառվում, որ նրանք պարզապես գումար են ստանում դրա համար։ Իրականությունն այս է։ Իրերի ներկա հանգամանքներում մեր երկիրն անզոր կլինի ժամանակին ապացուցել, որ Արևմտյան Հայաստանի հողերը իրենն են։ Քանզի դրա համար պետք է լինելու ոչ թե պատմություն, այլ նորագույն զենքերով սպառազինված մարտունակ բանակ․․․ <<Միջազգային հանրության>> Քրդական պետություն ստեղծելու և այն ընդլայնելու ջանքերը ի վերջո հանգեցնելու են նոր պատերազմական իրավիճակների․․․ Երևի հենց դրա համար էլ փորձում են մինչ այդ դատարկել մեր երկիրը, որպեսզի նա իր փոքրիկ ու <<ութսունականների>> բանակով պարզապես անզոր լինի ինչ-որ բան պահանջել կամ պաշտպանել․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: