Newmag-ը գրում է.

Ժամանակն է, մտածել աշնանային զգեստապահարանի մասին: Նոր թրենդներն արդեն հայտնի են: Ահա, 10 աշնանային կերպար, որ ամեն մի կնոջ կդարձնի մոդայիկ ու գեղեցիկ:

Գուլպայով մյուլի, լայն ջինս ու վերարկու

Մյուլիները նաև այս ամռան հիթերից էին: Աշնանային ֆեշն թրենդներից դրանք դուրս չեն մնում: Օրինակ, Madewell-ի դիզայներները խորհուրդ են տալիս մյուլի կոշիկները կրել գուլպայով, կարճ լայն ջինսով ու վերարկույով: Նրանք, ովքեր գուլպան կոշիկներով կրելու սիրահար չեն, կարող են այդ կետը բաց թողնել:

Թեթև վերարկու, ֆլիսկա ու չելսի

Ֆլիսից իրերը վաղուց արդեն չեն ասոցացվում սպորտային հագուստի հետ: Steven Alan նորաձևության տան աշնանային հավաքածուն դրա ապացույցներից է: Հատկապես գեղեցիկ ու նորաձև է ֆլիսե իրերը համադրել կոնտրաստային կտորների`մետաքսի, ժանյակի կամ ցանցի հետ: Եթե դեռ պատրաստ չեք հրաժեշտ տալ ամառային գիշերանոց-զգեստներին կամ ցանց կիսաշրջազգեստներին, ընտրեք այս կերպարը: Պարզապես ամառային բարակ հագուստի վրայից կրեք ծավալային բլուզ կամ վերարկու:

Սպորտային կոստյում ու արհեստական մորթի

Ամենահարմար հագուստը` սպորտայինը, իր դիրքերը չի զիջի նաև աշնանը: Այս ամառ ու արդեն նաև աշնանը, սպորտային հագուստը կարելի է տեսնել ոչ միայն մարզասրահներում, այլ նաև փողոցում: Խորը ու ցուրտ աշնանը, սպորտային հագուստը կարող եք համադրել նաև մորթու հետ:

Գծեր ու կենդանական նախշեր

Ամռանն ամենաքիչն ենք ուզում կրել աքսեսուարներ ու մտածել բարդ համադրությունների մասին: Իսկ աշնանն արդեն ճիշտ ժամանակն է ստեղծել բարդ համադրություններով կերպար: Եթե ամռանը չի ստացվել, փորձեք աշնանը գծավոր պրինտը համադրել ծաղկավորի կամ կենդանականի հետ: Լավագույն ուղեցույցն էլ Tucker-ի աշնանային հավաքածուն կարող է լինել: Ծավալային ու խիտ պրինտների հետ համադրեք միատոն ու միանման գույներով պարզ կոշիկներ ու պայուսակներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել