Բողոքի ակցիա ընդդեմ կոմայգու տրանսվեստիտների«Իրավունք» թերթի մշտական ընթերցողներից մեկը, ով բնակվում է տրանսվեստիտների մշտական հավաքատեղի դարձած Երևանի Մանկական զբոսայգու՝ Կոմայգու հարևանությամբ, թերթին տեղեկացրել է.

«Մանկական զբոսայգու դիմաց գտնվող Զաքյան 8 հասցեի բնակիչներս պատրաստվում ենք բողոքի ակցիա անցկացնել և մեր դժգոհությունները ներկայացնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Իսկ մինչ այդ ստորագրահավաք ենք անցկացնում, որպեսզի ներկայացնենք քաղաքապետին։ Ցավալին այն է, որ տրանսվեստիտների շրջանում բոլորը երիտասարդ են՝ 17-30 տարեկան։ Ամեն առավոտ այգում պահպանակների ու շպրիցների արահետ է գոյանում, մինչև որ հավաքարարը չի գալիս և այն հավաքում»,- գրում է շաբաթաթերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել