Լոնդոնյան «Daily News» և իսպանական «Diario» թերթերը կազմել են աշխարհի ամենավտանգավոր մաֆիոզ խմբավորումների տասնյակը:
10-րդ հորիզոնական: Ճամայկա-բրիտանական մաֆիա (Yardies gang).
10-րդ հորիզոնականում են դեռևս 1950-ական թթ.-ից Բրիտանիա գաղթած ճամայկացիների սերունդները: Ճամայկացիները վերահսկում են զենքի և թմրադեղերի առքուվաճառքի մեծ մասը: Այս մաֆիոզ խմբավորումը չի փորձում ներթափանցել իշխանական համակարգ և այդ պատճառով է, որ այն ավելի թույլ է, քան մնացյալ մաֆիոզ խմբավորումները: Բրիտանական ոստիկանությունը նրանց չի դիտարկում որպես կազմավորված հանցավոր միավորում, քանի որ նրանք իրական կառուցվածքային համակարգ կամ կենտրոնական ղեկավարություն չունեն:
9-րդ հորիզոնական: Ալբանական մաֆիա:
Ալբանիան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից: Նրանց օրենքները անփոփոխ են XV դարից: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, խմիչքի և ծխախոտի առքուվաճառքին, վերահսկում է մարմնավաճառությունը, մեքենաների գողությունը և դրամաշորթությունը: Նրանք լայնորեն ներկայացված են ԱՄՆ-ում և Բրիտանիայում: Նրանց գլխավոր առանձնահատկությունը վրեժխնդրության ժամանակ կիրառվող առանձնակի դաժանությունն է:
8-րդ հորիզոնական: Սերբական մաֆիա:
Սերբական մաֆիան հայտնվել է տասնյակում, քանի որ իր ներկայացվածությունն ունի աշխարհի տասնյակ երկրներում և զբաղված է թմրադեղերի շրջանառությամբ, պատվիրված սպանություններով, դրամաշորթությամբ, գողությամբ, խաղատներում խաղադրույքների վերահսկողությամբ: Ինտերպոլի ցուցակներում ներկայացված են Սերբիայի ավելի քան 350 քաղաքացիներ, որոնք իրավամբ աշխարհի խոշորագույն նարկոկարտելների անդամներ և ղեկավարներ են: Սերբ հանցագործները հայտնի են նաև խելացի կազմակերպված կողոպուտներով, որոնք հաճախ են ներկայացվում հոլիվուդյան սցենարներում, ինչպես նաև արագ և անթերի մահապատիժներով: Ներկայումս գործում են 30-40 խմբավորումներ, որոնք գործում են Սերբիայում:
7-րդ հորիզոնական: Իսրայելական մաֆիա:
Իսրայելական մաֆիայի անդամները աշխարհի տարբեր երկրներում զբաղված են ավազակային հարձակումներով, իսկ գործունեության հիմնական ուղղությունը թմրադեղերի առքուվաճառքն է և մարմնավաճառությունը:
Ռուս-իսրայելական մաֆիան այնքան հարմարավետ է տեղավորվել ԱՄՆ-ի քաղաքական համակարգում, որ նրանց այնտեղից դուրս չեն կարողանում հանել նույնիսկ ամերիկյան բանակայինները:
6-րդ հորիզոնական: Մեքսիակական մաֆիա:
Մեքսիկական մաֆիան ԱՄՆ-ի հզորագույն հանցավոր խմբովորումներից է, որի արմատները գալիս են բանտային աշխարհից: Սկիզբ է առել 1950-ական թթ.-ին և սկզբնապես իր դիրքերն ամրապնդեց բանտերում մեքսիկացիներին այլ հանցագործներից և ոստիկաններից պաշտպանելու շնորհիվ: Գործունեության հիմնական ուղղություններն են դրամաշորթությունը և թմրադեղերի շրջանառությունը: Արագ հաշվեհարդար են տեսնում իրենց համար անբարեհաճ մարդկանցից և իրենց կողմից հաստատված գումարները չվճարողների նկատմամբ:
5-րդ հորիզոնական: Ճապոնական յակուձա:
Ճապոնական մաֆիայի հիմնադիրներն են համարվում աղքատացած սամուրայները: Բազմազավակ ընտանիքների երեխաները ոչինչ չունեին բացի թերևս թրից և ժառանգել էին միայն թուր կրելու իրավունքը և նաև սամուրայի սանրվածքը:
Չնայած ճապոնական մաֆիան աշխարհում չափազանց հայտնի է, այնուամենայնիվ, ճապոնական քաղաքների առօրյայում նրանց նկատելը շատ դժվար է, այնինչ ճապոնական մաֆիային անդամների թիվը կազմում է 110.000 մարդ: Գործունեության հիմնական ուղղություններն են դրամաշորթությունը, Եվրոպայից և Ամերիկայից բերված արգելված պոռնոգրաֆիայի տարածումը, մարմնավաճառությունը և անօրինական միգրացիան:
4-րդ հորիզոնական: Չինական տրիադաներ:
Չինական տրիադան կազմված է բազմաթիվ հանցավոր խմբավորումներից, որոնք գործում են մայրցամաքային Չինաստանում, Մալայզիայում, Հոնկոնգում, Թայվանում, Սինգապուրում և այլն: Այն նաև չափազանց ակտիվ է Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սիեթլում, Վանքուվերում և Սան Ֆրանցիսկոյում: Գործունեության հիմնական ուղղություններն են գողությունները, պատվիրված սպանությունները, թմրադեղերի շրջանառությունը, դրամաշորթությունը, ծովահենությունը և այլն: Եվրոպոլի զեկույցում (2006-ի հունիս) նշված է, որ չինական մաֆիոզ խմբավորումները առաջին տեղն են զբաղեցնում մարդկանց վաճառքի մեջ Եվրոպական Միության երկրներում: Որպես մաֆիոզ խմբավորում այն սկիզբ է առել XVIII դարում և այդ ժամանակ Տրիադան կոչվում էր Տիեն Դի Խուի: Տրիադան ունի 30-50.000 անդամ: Նրանք նաև զբաղվում են չինական տարադրամի կեղծումներով:
3-րդ հորիզոնական: Կոլումբիական նարկոկարտելներ:
Կոլումբիական մաֆիան ապահովում է աշխարհում կոկաինի ամենամեծ շրջանառություններից մեկը: Իշխանությունների բոլոր ջանքերը նրանց սաստելու ուղղությամբ ապարդյուն են անցնում, քանի որ նրանց բիզնեսը գնալով ծաղկում է: Կոլումբիական մաֆիան գոյություն ունի անցած դարի 60-ական թթ.-ից: «Մեդելին» և «Կալի» նարկոկարտելները արագորեն դարձան աշխարհում ամենախոշոր կոկաին արտադրողները:
2-րդ հորիզոնական: Սիցիլիական և ամերիկյան Cosa Nostra.
XIII դարում Սիցիլիան թալանում էին ոչ միայն ալժիրյան ծովահենները, այլ նաև ֆրանսիական վարձու զինված ջոկատները, որոնք ծառայում էին հյուսիսիտալական դքսերին և կոմսերին: Սիցիլիացիների կազմակերպված զինված պայքարը ֆրանսիացիների դեմ սկսվեց 1282 թ.-ին՝ «Morete alla Francia, Italia anela» («Մեռի’ր Ֆրանսիա, շո’ւնչ առ Իտալիա») կարգախոսով: Սիցիլիացիների կոչի հենց առաջին տառերից էլ կազմավորվեց «Մաֆիա» բառը: Շուտով ինքնապաշտպանության խմբավորումները վերածվեցին արհեստավարժ մարտիկների և սկսեցին գյուղացիներից գումար վերցնել արտաքին թշնամիներից նրանց պաշտպանելու համար: XIX դարում միասնական կառույց դարձած մաֆիան նույնիսկ փորձեց անջատել կղզին Իտալիայից, սակայն պարտություն կրեց:
XIX դարի վերջում հազարավոր սիցիլիացիներ, փախչելով աղքատությունից և կլանային պատերազմներից, տեղափոխվեցին ԱՄՆ: ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում ստեղծվեց Cosa Nostra-ն («Մեր գործը»), որն իրենից ներկայացնում էր իտալական «ընտանիքների» ցանց, որոնք վերահսկում էին խաղատները, մարմնավաճառությունը, ալկոհոլի, ծխախոտի և զենքի անօրինական շրջանառությունը, ինչպես նաև զբաղվում էին դրամաշորթությամբ:
Սիցիլիական բոլոր «կոնսորտերիաներ»-ը կազմում են մի ամբողջություն, որը ղեկավարվում է Capo di tutti Capi-ի՝ բոլոր գլուխների գլխի կողմից: Մաֆիոզ խմբավորման կարևոր անդամներից են համարվում նաև վարձու մարդասպանները (icciotti di ficatu), թիկնապահները (stopalieri), դատավորները (gabellotti) և խորհրդատուները (consiglieri):
1-ին հորիզոնական: Ռուսական մաֆիա:
Ռուսական մաֆիան ունի 500.000 անդամ: Նրա կնքահայրերը վերահսկում են ռուսաստանյան տնտեսության 70%-ը, ինչպես նաև մարմնավաճառությունը Գերմանիայում, Չինաստանում և Մակաոյում, թմրադեղերի անօրինական շրջանառությունը Տաջիկստանում և Ուզբեկստանում, փողերի լվացումը Կիպրոսում, Իսրայելում, Բելգիայում և Անգլիայում, մեքենաների գողությունը, միջուկային նյութերի վաճառքը:
«Երկաթե վարագույր»-ի վերացումից հետո ռուսաստանյան հանցավոր խմբավումների «արտահոսք»-ը դադարեց վերահսկելի և ուղղորդված լինել , ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակ էր: «Արտահոսք»-ի առաջին ալիքը կապված է 70-ական թթ.-ի հետ, երբ սովետական հրեաներին թույլատրեցին Իսրայել մեկնել, սակայն այս առաջին «արտահոսք»-ը չի կարող համեմատվել երկրորդ «արտահոսք»-ի հետ, երբ տապալվեց «երկաթե վարագույր»-ը: Այդ ժամանակ աշխարհն իմացավ ռուսական մաֆիայի մասին:
Ռուսաստանյան հանցավոր խմբավորումները աշխարհի տարբեր կետերում հետապնդում էին միանգամայն տարբեր շահեր: 90-ականներին մամուլում շրջանառվում էր այն տարբերակը, որ նրանք զբաղված են ռուսատանցի լեգիոներներից գումար շորթելով, որը պայմանականորեն անվանում էին «սպորտային ռեկետ»: Որոշ տեղեկություններով այժմ ռուսաստանյան քրեական աշխարհը ներկայացված է աշխարհի 50 երկրներում: Ամերիկացի պրոֆեսոր Լուիզա Շելլիի կարծիքով ռուսաստանյան հանցավոր խմբավորումները ՌԴ-ից տարել են ավելի քան 15 մլրդ դոլար, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ 50 մլրդ:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2013/04/blog-post_9.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել