Picnik.com կայքը իրենից ներկայացնում է լուսանկարներ մշակող օնլայն գործիք: Այդ կայքի միջոցով հնարավոր է լուսանկարների վրա կիրառել բազմաթիվ գեղեցիկ ու հետաքրքիր էֆեկտներ: 2010 թվականի մարտին Google ընկերությունը գնեց Picnik.com կայքը և կատարեց մի շարք փոփոխություններ: Եվ ահա Google ընկերությունը տեղեկացնում է, որ ամեն լավ բան օրերից մի օր իր տրամաբանական ավարտն է ունենում: Նրանք որոշել են փակել Picnik.com կայքը ս.թ. ապրիլի 19-ին:  Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է նաև, որ այժմ դրա փոխարեն կարող ենք օգտագործել Google+ սոցիալական կայքում տեղադրված լուսանկարների մշակման գործիքից:




Picnik.com կայքը ուներ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություններ: Այն օգտագործողները, ովքեր գումարներ են վճարել և օգտվում են վճարովի ծառայություններից, ապա Google ընկերությունը խոստանում է ամբողջությամբ վերադարձնել գումարները: Google-ը նաև շնորհակալություն է հայտնում կայքի հավատարիմ այցելուներին և որպես նվեր հայտարարում է, որ կայքի բոլոր վճարովի ծառայությունները մինչև կայքի փակման օրը կլինեն անվճար:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել