Ինչպես վկայում են հոլանդացի գիտնականները` նրանք, ովքեր կարոտին պարունակող մթերքներ չեն օգտագործում, մյուսների համեմատ առավել հաճախ են տեսողական խնդիրներ և աչքերի բազմաթիվ հիվանդություններ ունենում: Աչքերի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաղկապենու բորբոքումն ու գլաուկոման (բարձրանում է ներակնային ճնշումը), կարելի է կանխել, եթե շաբաթը 2-3 անգամ կովի լյարդ, ձու, պանիր և ձիթապտղի ձեթ օգտագործեք: Աչքերի հիվանդություններից խուսափելու, տեսողությունը լավացնելու համար պետք է բավարարել աչքերի` A վիտամինի օրվա չափաբաժինը` ամենօրյա սննդակարգ ներառելով հետևյալ մթերքները:

1 բաժակ գազարի հյութ կամ մասուրի եփուկ, ինչպես նաև 1 լ կաթ:
1 բաժին կանաչ բորշչ` թրթնջուկի կանաչ տերևներով, ձվով և թթվասերով:
Սպիտակ կաղամբով և գազարով աղցան` ավելացրած թթվասեր կամ ձեթ:
2 պոմիդորով (կամ կարմիր տաքդեղով) և հազարով, մաղադանոսով, սպանախով, սամիթով, կանաչ սոխով աղցան:

Նյութի աղբյուրը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել