Սիրահար զույգերի մեծամասնության միջև հիմնականում տարիքային տարբերություն է լինում: Աղջիկները նախընտրում են ամուսնանալ իրենցից ավելի մեծ ու հասուն տղաների հետ` իրենց տարեկիցներին համարելով ոչ այդքան հասուն ընտանիք կազմելու համար: Պատահում են, սակայն, դեպքեր, երբ կանայք նախընտրում են կյանքը կապել իրենցից երիտասարդ տղամարդկանց հետ: Եվ կարծես տարբերություն չկա՝ կինն է մեծ, թե տղամարդը, կարևորը այն է, որպեսզի ընտանիքում տիրի փոխադարձ հարգանքը, ջերմությունն ու սերը: Օրինակ՝ հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրայի և իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեի միջև տարիքային տարբերությունը տասը տարի է (Շակիրան ծնվել է 1977 թվականին, իսկ Պիկեն` 1987-ին), սակայն դա չի խանգարում զույգին երջանիկ լինել և արդեն իսկ վայելել իրենց սիրո պտղի` փոքրիկ Միլանի ներկայությունը: Մեր հայկական շոուբիզնեսում ևս կան այդպիսի զույգեր: Ներկայացնում ենք ձեզ այդ զույգերին:

Երբ լուրեր տարածվեցին այն մասին, որ Ավո Խալաթյանն ու Նունե Եսայանը միասին են, բոլորը մի պահ զարմանք ապրեցին, հետո սկսվեցին բուռն մեկնաբանություններ, թե ինչպես կարող է երիտասարդ դերասանը ամուսնանալ իրենց 12 տարի մեծ երգչուհու հետ: Բայց արի ու տես, որ այդպիսի մեկնաբանություններն ու քննադատությունները ոչ մի բացասական ազդեցություն չունեցան այս զույգի վրա: Նրանք արդեն բավականին երկար ժամանակ միասին են ու երջանիկ:

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանն ունեն մեկ որդի` Հենրին:

Էմմա Պետրոսյան և Արամո (Արամ Գևորգյան) զույգի միջև տարիքային տարբերությունը այդքան էլ շատ չէ: Էմման մեծ է Արամոյից ընդամենը 3 տարով: Նրանք արդեն երկար տարիներ է, ինչ միասին են, և համարվում են հայկական շոուբիզնեսի ամենաօրինակելի զույգերից մեկը:

Արամոյի և Էմմա Պետրոսյանի որդին` Ավոն

Շուշան Պետրոսյանն ամուսնու հետ

Շուշան Պետրոսյանի և ամուսնու` Արման Հարությունյանի միջև տարիքային տարբերությունը ևս բավականին մեծ է: Զույգին, սակայն, ընդհանրապես չի անհանգստացնում այդ հանգամանքը: Նրանք արդեն երկար տարիներ է, ինչ միասին են և սիրով ամուսիններ են: Համատեղ ունեն մեկ որդի` Գագիկը:

Շուշան Պետրոսյանը որդիների հետ

Շուշան Պետրոսյանի որդիները` Գրիգորը և Գագիկը

Երգչուհի, «Տեա-Ջազ» պարային խմբի հիմնադիր Մայա Մարգարյանի և ամուսնու` ռեժիսոր Տիգրան Դավթյանի միջև տարիքային տարբերությունը 9 տարի է: Նրանց հարաբերությունների մասին տարբեր ասեկոսեներ էին շրջանառվում` նույնիսկ, որ Տիգրանը խնդիրներ է ունեցել Մայայի եղբայրների հետ, և Մայան նրա հետ փախել է Հայաստանից: Տարբեր ասեկոսեները, սակայն, չեն խանգարում զույգին երջանիկ լինել:

Մայա Մարգարյանի և Տիգրան Դավթյանի որդին` Ալեքը

Դերասան Վարշամ Գևորգյանի կինը Շաղիկ Սուքիասյանն է: Նրանց միջև տարիքային տարբերությունը 9 տարի է:

Slaq.am - Լրատվական աղբյուր

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել