Վաղուց եմ հրապարակավ արտահայտել այն միտքը, որ Գագիկ Շամշյան անուն-ազգանունով իբր լրագրողը, որը հաստատում է «,,անգրագիտության ֆենոմենը» մեր լրատվական դաշտում, իր ռեպորտաժները պատրաստում է ոստիկանության թելադրանքով, այնտեղ պատրաստված հուշաթերթիկներով, ինչի համար էլ ամսական մոտ 400 հազար դրամ է ստանում իր կաթնատու ոստիկանությունից... Գիտենալով այս ամիոբայի մասին, այնուհանդերձ մտածում էի, որ գոնե որոշ դեպքերում ազնիվ ու անկաշառ կլինի: Բայց, պարզվում է, կարմիր կովն իր կաշին չի փոխում, ու Շամշյանի նման հոդվածավորն էլ երբեք չի կանգնում մարդ դառնալու ճանապարհին... Ահավասիկ, ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի հետ կատարվածի շամշյանական մեկնաբանությունը: Մարդը որքան ստոր ու անբարո պիտի լինի, որ նման ռեպորտաժ պատրաստի ու նման անառակ մեկնաբանություններ ներկայացնի: Բայց Շամշյանն իր ափսեի մեջ է... Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքում («Կտոր մը երկինք») հերոսներից մեկն ասում է. «Անառակին հրեշտակ մը ըսեր»... Հիմա Շամշյանն էլ այդ անառակն է` անբարո ու անազնիվ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել