Մեծագույն տխմարություն է սեփական պատմության ու անցյալի հետ պատերազմելը, անցյյալը ներկային ծառայեցնելով անցյալը հարյուր տակ ծռմռելը… բայց էս տխմարությունը մարդուց անբաժան եկել ու անբաժան գնալու է, որովհետև մարդու դարը մարդկության դարի համեմատ կարճ է ու արագահալ, որովհետև անցյալը մարդու համար միջոց է, իսկ ներկան՝ նպատակ… սեփական պատմության ու անցյալի հետ պատերազմելը մեծագույն տխմարություն է՝ եղունգները կրծելու նման… պատմության ու անցյալի հետ պատերազմելը պատմության ու անցյալի անբաժան մասն են… եղունգ կրծելը երևի թե լավ բան չի, բայց շատ ավելի մտահոգիչ է եղունգ կրծելով հպարտանալը… կարելի է եղունգները շարունակել կրծել մինչև գերեզման, բայց հպարտանալ, հրապուրվել ու հրապուրել դրանով, կարծում եմ, չարժե…
© սղոցե՛ք, Շուռա…
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել