
Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ապրիլի 7-ին որդի է ունեցել, ում անվանակոչել են Պլատոն: Նա իր առաջնեկին լույս աշխարհ է բերել Մայամիի ծննդատներից մեկում, որը նախընտրում են շատ հայտնի աստղեր: 38-ամյա երգչուհու խոսքերով, ԱՄՆ-ի մեղմ կլիման լավ է անդրադարձել հղիության վերջին ամիսների վրա, այդ պատճառով նա նախատեսում է ևս մի քանի ամիս մնալ այնտեղ:
Հիշեցնենք, որ երեխայի հայրը հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևն է:
Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=1131
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



