Ադրբեջանի ընդդիմադիր աղբյուրների տվյալներով Բաքվի կալանավայրերից մեկում այսօր կրկին կալանավոր է մահացել։ Նախնական տվյալներով՝ կալանավոր Արիֆ Փիրիևը (ծնված 1965թ. Arif Piriyev) մահացել է երիկամային անբավարարվածությունից։
Նույն աղբյուրները նշում են նաև, որ Ադրբեջանում կա 35 քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում են մոտ 35.000 կալանավորներ և դատապարտյալներ, որից 160-ը քաղբանտարկյալներ են։ Միայն այս տարվա ընթացքում ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում մահացել են 17 դատապարտյալներ, որից մեկը քաղբանտարկյալ է։
Լուսանկարում՝ Ադրբեջանի «Գաբուստան» բանտն է,
որտեղ ազատազրկված անձիք խիստ անբարենպաստ պայմաններում են պահվում։ Այս բանտում հիվանդություններից, խոշտանգումներից և դաժան ու անմարդկային վերաբերմունքից մահացությունների աստիճանը շատ բարձր է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1427838960635713&set=a.515452588541026.1073741825.100002288693205&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել