Օրերս Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ գյուղի բնակիչները, ովքեր ձկնորսությամբ են զբաղվում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին են փոխանցել մի տեսանյութ, որը նրանք տեսանկարահանել են Սևանա լճի մոտ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ցամաքաբերդցիները հայտնել են, որ այդ կենդանուն իրենք որսացել են Գեղարքունիքի մարզի «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի հարևանությամբ՝ Սևանա լճից: Գյուղի տարեցները պատմում են, որ նման կենդանի երբևէ իրենց չի հանդիպել, իսկ թե ինչ կենդանի է, նրանք դժվարանում են ասել: Նրանց զարմացրել են կենդանու ժանիքներն ու չափսը: Գյուղացիները մտավախություն ունեն, որ եթե լողալիս լինեն Սևանա լճում, հնարավոր է, որ նման կենդանի հարձակվի իրենց վրա:






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



