NEwmag-ը գրում է.

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ հեռախոսի մոդելը շատ բան կարող է ասել սեփականատիրոջ բնավորության մասին։ Խելախոսների սեփականատերերի շրջանում հարցում է անցկացվել և պարզվել է, որ հաջողակ մարդիկ նախընտրում են միևնույն մոդելի հեռախոսը, իսկ նրանք, ովքեր ցանկանում են հաջողակ երևալ, բայց իրականում այդպիսին չեն, այլ մոդելներից են օգտվում։

Ինչպե՞ս է եկամուտը կապված հեռախոսի մոդելի հետ

iPhone-ի սեփականատերերը փորձում են հաջողակ և հարուստ երևալ, քան իրականում կան։ 

Հարցում է անցկացվել նաև BlackBerry-իի և Անդրոիդ համակարգով աշխատող այլ հեռախոսների սեփականատերերի շրջանում։ Նրանց շահույթը ավելի բարձր է, քան iPhone-ի սեփականատերերինը։

Այս հետազոտությունը կոտրել է այն կարծրատիպը կամ միֆը, որ iPhone-ի սեփականատերերը ավելի հարուստ և հաջողակ են, քան այլ հեռախոսների սեփականատերերը։ Խնդիրն այն է, որ այդ խելախոսը գնում են նրա համար, որովհետև այն հեղինակություն է վայելում։ Մարդիկ ցանկանում են տարբերվել, լինել կարևոր, բայց տեխնոլոգիաների և մեծ հնարավորությունների աշխարհում այդքան էլ հեշտ չէ տարբերվել։ Նորաձևությունը ներշնչել է, որ եթե iPhone ունես, նշանակում է, որ քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել