Այս տեսանյութը նկարահանվել է Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, որտեղ ԿԸՀ պաշտոնական տվյալներով (Elections.am) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ձայների ռեկորդային թվով` 99.6 %: Րաֆֆի Հովհաննիսյանը այս գյուղում չէր ստացել ոչ մի ձայն:
Րաֆֆի Հովհաննիսյան` 0 ձայն.
Սերժ Սարգսյան` 252 ձայն:
Մենք փորձեցինք շփվել մարդկանց հետ և ճշտել, արդյո՞ք նրանք այդքան գոհ են իրենց կյանքից, որ բոլորը միաձայն ընտրել են Սերժ Սարգսյանին: Արդյունքում մենք պարզեցինք, որ գյուղում չկա նորմալ ճանապարհ, չկա նորմալ խմելու ջուր, գյուղը ընդհանրապես գազաֆիկացված չէ: Բոլորն անխտիր դժգոհում էին կյանքի պայմաններից և նորմալ կյանքի համար տարրական ենթակառուցվածքների բացակայությունից:
Այն հարցին, թե ինչո՞ւ են իրենք քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, մի քանի հետաքրքիր պատասխան հնչեց.
1. Ես քուրդ եմ, իսկ նա լավ է վերաբերվում ազգային փոքրամասնություններին:
2. Նա խոստացել է վերանորոգել դպրոցը և ճանապարհը, չնայած նույն բանը խոստացել էր նաև 5 տարի առաջ:
3. Ես կրթություն չունեմ և չեմ կարողանում կարդալ, իմ փոխարեն քվեարկել է գյուղապետը:
Եվ վերջապես, իմ կարծիքով, ամենաանկեղծ, պատասխանը.
4. Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը փող բաժաներ, նրան կընտրեինք:
Մոտավորապես նման տեսարան հայտնվեց մեր առջև այն գյուղում, որտեղ միաձայն քվեարկած գյուղացիները բողոքում էին մեծ խնդիրներից և դատարկ խոստումներից.



