Ժամանակին, երբ փողոցների անվանափոխման հարց բարձրացրեցինք ակտիվիստների լիբերալ թևը մեզ սկսեց մեղադրել նրանում, ինչում հիմա մեզ մեղադրում են ՀՀԿ-ական ավագանու ներկայացուցիչները: Ընդ որում լրիվ նույն ձևակերլումներով: Որ մենք պատմություն ենք ուզում վերացնենք, որ դա էլ է արժեք, քանի որ մեր պատմության մի մասն է, որ մենք ազգայնամոլական մոտեցում ենք ցուցաբերում, որ անվանափոխումները անիմաստ մեծ ծախսեր են, որ մենք իշխանության պատվերն ենք կատարում, որ նրանք էլ նույն մոտեցմամբ են գործում և այլն...
Ես չգիտեմ իշխանական թևն ինչո՞ւ է սկսել ընդօրինակել նրանց և նրանց բառապաշարը, բայց շատ հետաքրքիր տենդենց է...
Հետաքրքիր է, եթե մենք 90 կանաններին այդ նույն սկզբունքով առաջնորդվեինք, ինչպիսի՞ պատկեր կունենար այսօրվա Հայաստանի տեղանունների անվանացանկը... Այո՝ թրքակոմունիստական պատկեր: Ու 90 ականներին էլ ուրիշ ծախսեր անելու տեղ էլ չունեի՞նք, չէ՞... Անիմաստ ծախսեր ենք արել:
Ասում են մեծ ծախսեր ու մեկը չի ասում ինչքան մեծ: Ասեք ինչքա՞ն փող է պետք, մենք կհավաքենք, չկասկածեք: Էդ մի խնդրից էլ ձեզ կազատենք:
Հա, չմոռանամ ասել, որ օրինակ Կիրովականի անունը Վանաձոր դնելով ահավոր մեծ պատմական շերտ ենք կորցրել: Հետաքրքրի է ի՞նչ ենք կորցրել, որտե՞ղ, ու ինչպե՞ս հետ բերել:
Իսկ սովետական շրջանում սոցիալտնտեսական, մշակութային և այլ աճ արձանագրելու փաստը բերել կապել նրա հետ, որ բոլշևիկների անունները պետք չի փոխել... չգիտեմ տրամաբանակա՞ն է արդյոք: Ախր ո՞վ է ասում ընկնենք ծայրահեղությունների գիրկը: Ընդհանենը 2-3 հակահայկական գործունեություն ծավալած բոլշրիկնեի անուններ են տրվել, որոնք դեռ մնացել են, էդ էլ դարձրեցին համաշխարհային պատերազմի մակարդակի հարց...
Լավ է, գոնե իմացանք, թե ինչ շերտերի հետ գործ ունենք:
Բան չմնաց, մի սերունդ էլ ու կմաքրվենք: