Մեռած բառերը չեն թաղվում։Մեր դպրոցներում ու համալսարաններում ոսկեղենիկ համառությամբ շարունակում են սովորեցնել բառեր որոնք չեն օգտագործվում և չեն էլ օգտագործվելու։
Իսկ լեզուն գրեթե չի հարստացվում , գրականությունը և միջազգային շփումները չեն կատարում այդ ֆունկցիան։
Մեր գիտական լեզուն ուղղակի ճգնաժամ է ապրում ։Եթերային լեզու գոյություն չունի։
Վերջին շրջանում ես մի քանի հայերեն փայլուն թարգմանություն կարդացի (Վարդի անունը) ,բայց անկեղծ լինենք ՝ովա գիրք կարդում։
Մեր լեզվի և իրականության,ժամանակակից ռիթմի մեջ անջրպետ կա։Եվ եթե չենք ցանկանում՝ անջրպետը անդունդ դառնա պետք է ոչ թե Բայրոնի տափակ մեջբերումները հիշել կամ էլ ուղղագրական,շարահյուսական ու կետադրական սխալնեով ստատուսներ գրել Բագրատյանի դեմ,այլ այս խնդիրները բարձրաձայնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել