«Ես ներդրումներ եմ արել Գուգլում և Ֆեյսբուքում և հիմա զղջում եմ դրա համար: Ես օգնել եմ ստեղծել հրեշի»,-այսպես է սսկվում բիզնեսմեն Ռոջեր Մակնեյմի հայտարարությունը: Նա ներդրումներ է արել աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար, երբ դրանք դեռ շահույթ չէին բերում:
Հիմա նեդրողը հայտարարում է, որ իրեն վախեցնում է սոցցանցերի ուժեղ ազդեցությունը հասարակության վրա: Մակնեյմին տեխնիկական գործընթացները համեմատել է կախվածության հետ, որոնցից հնարավոր չէ հրաժարվել, հաղորդում է USA Today-ը:
Ցանցային մանիպուլյատորները
Ռոջեր Մակնեյմին փաստում է, որ Ֆեյսբուքը և Գուգլը գումար են աշխատում գովազդի միջոցով և սա պահաջնում է անընդհատ գրավել օգտատերերի ուշադրութունը: Գովազդային նպատակներին հասնելու համար ընկերությունը օգտագործում է հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք օգտագործվում են խաղային բիզնեսում, շահագործում են մարդկային թուլությունները և փորձում են լինել ազդեցիկ:
«Ինչպես ազարտային խաղերը, նիկոտինը, ալկոհոլը և հերոինը, այնպես էլ Ֆեյսբուքը և Գուգլը, ներառյալ դրան պատկանող Յութուբը, ապահովում են միայն կարճաժամկետ երջանկություն լուրջ հետևանքերով և երկարատև ազդեցությամբ»,- հայտարարել է բիզնեսմենը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։