Ասում են՝ մարդը կյանքի տարբեր փուլերում տարբեր գույներ է ընտրում: Դա մի քանի պատճառ ունի: Նախևառաջ մեր ինտուիցիան հզոր ուժով է օժտված և երբեմն ուղղորդում է մեզ դեպի մեր գիտակցության համար ոչ այնքան ակնհայտ իրերը: Երկրորդ՝ ընտրելով այս կամ այն գույնը՝ մենք փորձում ենք փոխհատուցել որոշակի զգացումներ կամ իրավիճակներ:

1. Սև մոմ

Շատերը սև գույնը համարում են չարիքի և դժբախտության գույն, սակայն սև մոմերը այս աշխարհից վաղուց հեռացած մարդկանց իշխանության են կոչում և ոչ մի կապ չունեն մութ, բացասական ուժերի հետ: Ահա թե ինչու դժվար պահերին նախընտրում եք սև մոմ վառել:

2. Մանուշակագույն մոմ

Մանուշակագույնի բոլոր երանգները օգնում են մեծացնելու ներքին էներգետիկան և ամրացնելու ոգին: Սովորաբար այս գույնի մոմերը ընտրում են մարդիկ, որոնք հոգնել են այս աշխարհից: Այդ գույնը կօգնի ձեզ բարձրացնելու ձեր ինքնագնահատականը:

3. Սպիտակ մոմ

Սպիտակ մոմը հոգու մաքրության խորհրդանիշ է: Այն մաքրում է մտքերը և հստակ պատկերացում է հաղորդում կյանքի նպատակների մասին: Խորհուրդ է տրվում այդ մոմը վառել այն ժամանակ, երբ դուք զբաղված եք ինքնավերլուծությամբ:

4. Երկնագույն մոմ

Երկնագույնը խորհրդանշում է ֆիզիկական ունակությունները: Այն նաև մեծացնում է ձեր շրջապատում դրական թրթռումների մակարդակը և բարձրացնում է տրամադրությունը: Եթե դուք անտրամադիր եք, վառեք այս մոմը:

5. Կանաչ մոմ

Հնդկական բժշկության մեջ կանաչը սրտի չակրան է խորհրդանշում: Այդ գույնը օգտագործվում է աշխարհից և բնությունից մեկուսացած ժամանակ:

6. Դեղին գույն

Դեղինը սովորաբար զուգադրվում է գիտակցության հստակության հետ: Այն դրական ազդեցություն ունի գլխուղեղի հատվածների վրա: Նպատակահարմար է այս գույնի մոմ վառել, երբ խորասուզված եք ուսման կամ ինքնակատարելագործման մեջ:

7. Կարմիր մոմ

Կամիր գույնը համարձակություն է պարգևում: Ճիշտ է, այս գույնը բացասական երանգներ էլ ունի՝ մոլեգնություն, վտանգ, չարություն, սակայն դրական իմաստ էլ է հաղորդում: Չէ՞ որ կրակը կարող է ոչ միայն մոխրացնել, այլև ջերմացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել