Սովորում եմ Գիտությունների ակադեմիայում, այսօր գնացի դասի, և դասախոսներս ասացին, որ վաղը՝ ամսի 9-ին, խստագույնս պարտադիր է դասի գալը և հանկարծ չբացակայելը:
Ուրեմն մեծագույն հարգանք ունենալով իմ դասախոսների հանդեպ և մեծ անհարգանք իրենց այդ ցուցումը իջեցնողի նկատմամբ՝ ասեմ հրաման տվողին: Ես ազատ, ինքնաբավ և մտածող մեկն եմ և ենթարկվում եմ միայն օրենքին, Աստծուն և իմ ծնողին: Կգնաք ձեր չեբուրաշկեքի ու այլ պնակալեզների իրավունքները կսահմանափակեք: Բուհը և այս երկիրը ձեր հոր դուքյանը չի: Հերիք է «պետական» մակարդակով փորձեք ստրուկ և ոչխար սարքել մեր ազգին: Պիտի Արդեն հասկացած լինեիք, որ ստրուկը չի կարող ստրկատեր լինել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/simonyanalen/posts/318531674940562?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել