Newmag-ը գրում է.

Վիրավորանքը ամենավտանգավոր ու բացասական զգացողություններից մեկն է, որ մարդը կարող է ունենալ: Այն ներսից կեղեքում է մարդու հոգին և մթագնում գիտակցությունը:

Իսկ ամենատարօրինակն այն է, որ մեծամասամբ մարդկանց ասես դուր է գալիս այդ զգացողությունը: Նրանք խնամքով պահում են այն և չեն ցանկանում բաժանվել դրանից: Իհարկե, այդ ամենը ենթագիտակցաբար է արվում: Եվ ուրեմն, ի՞նչ է տալիս վիրավորանքը մարդուն: Ինչո՞ւ է նա «ցանկանում» նեղանալ:

ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ «ԴՐԱԿԱՆ» ԿՈՂՄԵՐԸ

Առաջին «դրական» կողմն այն է, որ մարդը նեղանալով բարձրացնում է իր ինքնագնահատականը: Իհարկե, դա խաբուսիկ, բայց և այնպես «հաճելի» զգացողություն է, հատկապես թերարժեքության բարդույթով մարդկանց համար: Նա իրեն կարևոր ու նշանակալի է համարում և կարծում է, որ իր հանդեպ անշնորհակալ են վարվել, վիրավորել են իր արժանապատվությունը: Եվ մեղավորները «պարզապես սրիկա» են:

Այսպիսի դեպքերում եթե այդ մարդուց ներողություն են խնդրում, ամեն ինչ ավելի վատ է դառնում: Չէ՞ որ եթե ներողություն են խնդրել, ուրեմն հասկացել են, որ նա ճիշտ էր, իսկ նրանք՝ նեղացնողները, սխալ էին ու պարտավոր էին իրենց մեղքն ընդունել:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել