168.am-ը գրում է.
Ռուսաստանյան «Տեմպբանկը» անջատվել է ֆինանսական տվյալների փոխանակման SWIFT միջազգային համակարգից։
Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։
Ինչպես գրում է, «Русская весна»-ն, հղում անելով իր աղբյուրներին, բանկի աշխատակիցները պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի և Սիրիայի հետ իրականացրած առևտրային գործարքների պատճառով։ Անջատման նախաձեռնողը «Իրանի միջուկային ծրագրի դեմ միավորում» իրավապաշտպան կազմակերպությունը։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/08/15/830078.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել