ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է ԴԱԻՇ-ի ենթադրյալ գրոհայինների ձերբակալության տեսանյութ։ Նրանք ահաբեկչություններ էին պատրաստել Մոսկվայի տրանսպորտում և առևտրի համալիրներում։ Այս մասին հայտնումէ RIA Novosti-ն։
Կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավված պայթուցիկ նյութերի էքսպրես քննություն անցկացնում։ Ցուցադրվում են նաև նրանց պատկանած նռնակները, հրացաններն ու փամփուշտները։
Նախատեսվել է պայթյուններն իրականացնել մահապարտ ահաբեկիչների օգնությամբ։ Բջիջը կազմված է եղել մեկ ռուսաստանցուց և Կենտրոնական Ասիայի երկրների 3 քաղաքացիներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել