Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ.
- մանկական երկաթուղին ապուպապերից մնացած ժառանգություն է։ Նախորդ դարի 50-60-ական թվականների՝ նույն գույներով, նույն կառամատույցով, Կայարանի կիսավեր շենքով, չորացած ավազանով, Վանոյի մի գիշերվա մեջ տեղադրած «կուստարնի» սարքած կամրջով, երթուղու կարճությամբ Գիննեսի ռեկորդների գրքի մեջ «տեղ գտած», վագոնների ճռռոց-ճռճռոցով… Ամեն վայրկյան քեզ թվում է՝ հիմա կքանդվի…
- բոլորը բողոքում են բոլորից, բոլորը գիտեն ամեն ինչ, բոլորը պատկերացնում են, բայց իրականում ոչ մի բան չեն անում, որ վերացնեն… Բոլորը միայն քննադատող ու խորհուրդ տվող են։
- մայրաքաղաքի զբոսայգու «чертовое колесо»-ն իսկական «սատանայի անիվ է», վտանգավոր, նախորդ դարի և, որ ամենաահավորն ու սարսափելին է, կոմունիստական։ Ու միշտ նախանձում է Թբիլիսիի Ֆունիկլյորի այգու իր ժամանակակից «նմանակին»…
- մայրաքաղաքի անունով լիճ կա… Բայց և չկա… Կարծես ինքը լիճ չլինի, այլ ջրային մեծ զանգված։ Մի նավ կա Հրազդան գետում, այն էլ՝ մոթել ու ռեստորան է, մի կերպ կիրճում սթրված…
Պատկերացնո՞ւմ եք՝ լիճ լիներ, իսկական հանգստյան գոտի, մաքուր, կարուսելներով, ատրակցիոններով, զվարճանքի մանկական օբյեկտներով, պուրակներով, անտառներով… Նավակներով, որ մի ափից մյուսը գնաս, զվարճանաս, զբոսնես՝ հետ գաս… Է՜…
- բանանը դարձել է կռվախնձոր… Ու այդ «կռվախնձոր կոչեցյալ պտուղը» անընդհատ կռվում է խեղճուկրակ բանանների հետ...
- (շարունակելի)