Newmag-ը գրում է.

Ընդունել սխալը, ներողություն խնդրել և շարունակել ապրել: Ամեն ինչ պարզ է:

Իրականում ընդունված է այլ տարբերակ՝ երկար հակառակվել, մի կերպ ընդունել սխալը, ատամների արանքից ներողություն խնդրել, երկար, շատ երկար արդարանալ և ի վերջո մեղավոր հանել բոլորին, բայց քեզնից:

Որքան ցածր է մարդու ինքնագնահատականը, այնքան մեծ ոգևորությամբ ու համառությամբ է նա շարժվում հենց այս մարտավարությամբ: Ինչո՞ւ: Որովհետև նրան թվում է, որ եթե ճիշտ ընտրի բառերը արդարանալու համար, ինքը կդառնա «բոլորովին անմեղ»: Որովհետև նրան թվում է, որ լավ մարդը երբեք չի սխալվում, իսկ ինքը շատ է ուզում լավ մարդ լինել:

Լավ մարդ լինելու ամենահեշտ ճանապարհը ճիշտ ժամանակին «վատին» գտնելն է,այն մարդուն, ով թույլ չի տվել իրեն դրսևորել իր մաքուր, կատարյալ ու անմեղ էությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել