Այսօր Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց նաև հանրային պաշտպանից, ինչը նշանակում է, որ ստեղծված իրավիճակում երկու ելք է մնում դատական նիստի հարատևման համար. կա՛մ դատարանը թույլատրում է այն պաշտպաններին, որոնք հանձն են առել Սեֆիլյանի պաշտպանությունը, ներկա գտնվել դատական նիստերին, կա՛մ դատն անցնում է դռնփակ, առանց Սեֆիլյանի կողմից ընդունված հանրային պաշտպանի մասնակցության ու արագացված կարգով։ ՀՀ օրեսդրության համաձայն՝ մարդն իրավուքն ունի ունենալու փաստաբան, սակայն տվյալ դեպքում Սեֆիլյանի փաստաբաններին դատարանը հեռացրել է նիստերի դահլիճից, քանի որ վերջիններս անհարգալից վերաբերմունք են թույլ տվել դատարանի նկատմամբ։ Հանրային պաշտպանից էլ, ինչպես նշեցինք, Սեֆիլյանը հրաժարվում է։ Դա տրամաբանական է։ Եվ ուրեմն՝ ստացվում է, որ այս նիստի ընթացքում կա՛մ պետք է Սեֆիլյանը նոր պաշտպաններ ներգրավի, կա՛մ ընդունի հանրային պաշտպանի, կա՛մ էլ, որ ավելի հավանական է, այս պարագայում ինքը ստանձնի իր պաշտպանությունը։ Համենայն դեպս, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի այս որոշումը՝ Սեֆիլյանի փաստաբաններին նիստերի դահլիճից հեռացնելու վերաբերյալ, առնվազն տարօրինակ է։ Իհարկե, վերջինս հիմնավորում է, որ փաստաբանները անհարգալից են վարվել դատարանի հետ, սակայն տվյալ պարագայում մենք պետք է հաշվի առնենք,ո ր սա հղի է նիստերի բոյկոտման, լրացուցիչ երկարացման վտանգով։ Ամենայն հավանականությամբ, հենց սրան էլ ձգտում են երկու կողմերը, որովհետև տպավորություն է, որ երկուսին էլ այդ գործընթացը ձեռք է տալիս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: