Ապրիլի 9-ին ես նույնպես լինելու եմ հրապարակում: Գնալու եմ այնտեղ, բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի համար, և չեմ էլ ուզում որեւէ մեկը գա Րաֆֆիի համար: Ես գնալու եմ Սերժ Սարգսյանի համար: Գնալու եմ , որ օգնեմ Սերժ Սարգսյանին հասկանալ , որ նախագահը չպետք է երկրի դժգոհության մասին դատի հաշվելով , թե քանի մարդ է դուրս եկել փողոց: Որ փողոց դուրս եկած ամեն մի մարդը մի Հայ ընտանիք է, և ոչ թե գլխաքանակ: Որ փողով, վախով և խփելով ձայնը՝ թանաքի պես բան է ու լուսաբացի հետ հոդս է ցնդում: Լինելու եմ այնտեղ , որ Սերժ Սարգսյանը , իմանա, որ Հայաստանը կա քանի դեռ մենք կանք: Որ հայրենասեր լինելը գեյերին ծեծելը չէ, հայրենասեր լինելը միայն մտահոգ ստատուսներ գրելը չէ և ֆուտբոլի ժամանակ ՛՛Հայաստան՛՛ վանկարկելը չէ: Որ Սերժ Սարգսյանն իմանա՝ լավ տղեն ձեն բերող տղեն չի, որ իմանա կռված տղերքը չեն կռվել, որ հիմա Լֆիկը շուկան քանդի, մի տաս հոգի միլիարդատեր դառնա ու Վահե Ավետյանին քացիներով սպանեն: Որ խանութներում պատերազմից 20 տարի անց հաց ու պանրի պարտքի տետրեր լինեն: Չէն հաղթել , որ Հայը Հայաստանն , ընտանիքը թողնի ու գնա ռուսին համբալություն անելու: Գնալու եմ, որովհետև այս երկրից չեմ գնալու: Գնալու եմ կանգնեմ հարյուր հազարավոր Հայերիս մեջ ու աշխարհը իմը լինի:
Հաստատ գնալու եմ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=317935841666812&set=a.101774263282972.1627.100003511952042&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել