Life.panorama.am-ը գրում է.

Գերմանական հարկային ծառայությունները հասել են մասոնական օթյակին․ Գերմանիայում մասոնները կզրկվեն հարկային արտոնություններից՝ գենդերային խտրականության պատճառով։

Կազմակերպությունն իր շարքերը չի ընդունում կանանց, այդ իսկ պատճառով էլ չի համարվում հանրային օգտակարություն ունեցող։ Միայն այսպիսի խմբերը կարող են օգտվել հարկային արտոնություններից։ Այսպիսի եզրակացության է եկել Դաշնային ֆինանսական դատարանը։ Դատարանը վերջերս է հրապարակել որոշումը, որում ասվում է, որ «մասոնները խտրական վերաբերմունք են ցուցաբերում կանանց նկատմամբ ու իրենց շարքերն ընդունում են միայն տղամարդկանց։ Միայն ուժեղ սեռի ներկայացուցիչները կարող են մասնակցել եղբայրական հավաքների ու ծիսակատարությունների»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել