Հայկական շոու բիզնեսում կան մի քանի հայտնիներ, ովքեր տարիներ շարունակ չեն փոխվում: Հիմա շատերը կմտածեն՝ իսկ ի՞նչ վատ է, միշտ երիտասարդ են: Եթե այս մասին է խոսքը, ապա հրաշալի է, երբ 40 տարեկանում կինն ավելի լավ տեսք ունի, քան 20 տարեկանում: Բայց խոսքը դրա մասին չէ: Երգչուհի Օլգա Այվազյանի վերջին տեսահոլովակը դիտելուց հետո հասկացա, որ այս երգչուհին մասնագիտական գոնե կես քայլ աճ այդպես էլ չունեցավ իր գործունեության 20 տարիների ընթացքում: Մե՛կ նա չարաճճի աղջիկ է, մե՛կ միամիտ աղջիկ, հիմա էլ՝ շիկահեր աղջիկ: Չի ուզո՞ւմ Օլգան հասկանալ, որ 40 տարեկանում աղջիկ չեն լինում, 40 տարեկան իգական սեռի ներկայացուցիչն արդեն կին է՝ հասուն, կյանքի փորձով ու ցանկալի է նաև՝ այդ փորձից դասեր քաղած: Բայց ոչ, Օլգային դուր է գալիս իր թիթիզիկ կերպարը, որով նա շարունակում է գոհացնել իր մի քանի 100 երկրպագուներին: Այնինչ որքան հաճելի կլիներ տեսնել նրան բոլորովին այլ կերպարի մեջ, խորհուրդ կրող ինչ-որ կանացի թեմայով երգով, ինչպես դա լինում է շատ ու շատ երգչուհիների մոտ, երբ տարիքի հետ հասունանում է նաև նրանց երգացանկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել