Երեկ տեղի է ունեցել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանատան շենքի նախահողերքի արարողությունը։ Նոր դեսպանատունը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի առավելագույնը երկու տարուց։ Թե ինչ դեր է ստանձնել Չինաստանը վերջին ժամանակաշրջանում համաշխարհային քաղաքականության մեջ, կարծում ենք՝ անզեն աչքով տեսանելի է։ Միայն այն, որ այս երկի ՀՆԱ-ն իր պոտենցիալով աշխարհում ամենաբարձրն է, արդեն շատ բանի մասին է խոսում։ Ասիական տարածաշրջանում նրա դերակատարությունն աճում է, կարելի է ասել ժամերով, վերջերս նաև Չինաստանն իր առաջին օտարերկրյա ռազմաբազան է հիմնել նաև։ Ինչ մնում է Հայաստանին ու տարածաշրջանին, ապա պետք է նշել, որ վերջերս շատ էր խոսվում այն մասին, որ Չինաստանը պատրաստ է Վրաստանին տնտեսության մեջ ութ միլիարդից ավելի ներդրում անել, իսկ երկու երկրների ղեկավարների միջև համապատասխան պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։ Հայաստանն այս իրավիճակում շարունակում է մնալ այն երկրների շարքերում, ովքեր իրենց պոտենցիալն ամբողջ ուժով չեն օգտագործում։ Ոչ միայն Չինաստանը, այլ ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրների հետ Հայաստանի հարաբերությունները չեն զարգանում մի կողմից ԼՂՀ խնդրի, մյուս կողմից՝ այդ խնդրով պայմանավորված տնտեսական ռեալիզացիայի պակասի պատճառով։ Եվ հիմա, երբ Չինաստանը նոր դեսպանատուն է բացում Հայաստանում, որը, ի դեպ, գործելու է ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, հրաշալի հնարավորություն է տալիս նոր ուժով զարգացնելու այդ հարաբերությունները։ Նախ՝ նոր դեսպանատուն նշանակում է նոր աշխատողներ, նոր ադմինիստրացիա, նոր տեսլականներ ու նոր մոտեցումներ։ Բնականաբար, եթե Չինաստանը չուզենար նորովի հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, նոր դեսպանատուն չէր կառուցի։ Սա պիտի Հայաստանի համար լինի ցուցիչ, ու վերջինս օգտվի այդ հնարավորությունից՝ ավելի լիարժեք ռեալիզացնելով իրեն ու գործելով միևնույն ժամանակ և՛ զգույշ, և՛ ճկուն, և՛ համարձակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hambardzumyan.3910/posts/276223896118010?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1502352068867943
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել