Սպիտակ տնից ոչ հեռու տեղադրվել է մոտ 9 մետր բարձրությամբ ճտի փչած ֆիգուր՝ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով։ Այս մասին հայտնում է KTSA ռադիոկայանը։
Ֆիգուրի տեղադրման գաղափարը պատկանում է վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Տարան Սինգհ Բրային, ով գումար է հավաքել ֆիգուրի ստեղծման համար։
«Մենք այստեղ ենք՝ քննադատելու նախագահին որպես թույլ և անարդյունավետ առաջնորդի…Նա չափազանց շատ է վախենում իր հարկային հաշվետվության հրապարակումից»,-ասել է ռեժիսորը։
Նրա խոսքով՝ այժմ Թրամփը խիզախության ապացուցման վտանգավոր խաղ է խաղում (playing chicken) Հյուսիսային Կորեայի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել