Արտագաղթի պատճառները շատ են, բայց այն ավելի խթանվում է պատերազմի ահից․․․ Եթե երկրի քաղաքացին վստահ լինի, որ երկրւմ կայուն խաղաղություն է լինելու, որի միակ երաշխիքը մարտունակ և նորագույն զենքերով սպառազինված բանակն է, ապա արտագաղթը զգալիորեն կնվազի․․․ Անհնար է, որ երեք կառավարություններն էլ սա չհասկանային, մանավանդ որ անցյալ տարվա համեմատ հայ տուրիստների թիվը զգալիորեն աճել է այն պատճառով, որ կյանքը շատ ավելի դժվարացել է զարգացած համարվող երկրներում, և նաև այն պատճառով, որ ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն, այնուամենայնիվ, «վերազինել» է բանակը, թեև մեր հարևանին զսպելու համեմատ դա շատ քիչ է․․․ Անհեթեթություն է, սակայն մեր երեք կառավարությունները տարածաշրջանում խաղաղության աապահովման պատասխանատու համարել և այսօր էլ համարում են, ասենք, Ռուսաստանին, Եվրոպային, միջազգային հանրությանը կամ էլիտային։ Դրա մեջ, իհարկե, ճշմարտություն կա, բայց նրանք զբաղված են զենք արտադրելով և վաճառելով։ Նրանց խաղաղությունը ձեռնտու չէ, թեև բոլորն էլ խոսում են իրենց համառ ջանքերի մասին ի նպաստ խաղաղության։ Քաղաքականություն է․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: