«Հաց բերողի ծնունդ» ասիք, գիտեք՝ ինչը հիշա. էն, որ նա իր անմեղ հայացքով պատմում էր, որ «տղաները» անակնկալի էին եկել իր ճեղքումից, որ դա իր հոգու պարտքն էր, որ ինչ-որ իմպուլսիվ հուզական ֆոնի վրա կատարված, ինքնազոհողական քայլ էր: Ճիշտ ա, հետո ամբաստանյալների և տուժածների ցուցմունքներից պարզ դարձավ, որ իրեն դիմավորելու համար նախապես մարդ էին գործուղել դարպասի մոտ, մուտք գործելուց հետո էլ նա, բացի կապի միջոցների «կարգավորումից», ստանձնել էր պատանդների վերահսկողության գործառույթը, սակայն «պոստում» քնելով՝ դարձել էր պատանդներից մեկի փախուստի պատճառ...

Տենաս, ասենք, նույն «Հետքը» պաշտոնական հերքում կհրապարակի՞ «հաց բերողի» տված հարցազրույցի կեղծ տեղեկության վերաբերյալ: Կամ, ասենք, «Ժողովուրդը» ներողություն կխնդրի՞ ընթերցողներից, քանի որ «սխալմամբ» հայտնել էր, որ Արթուր Սարգսյանը Արցախում հաց տանելուց է վիրավորվել ու իր մականունը ստացել: Մինչդեռ նա Արցախում երբեք չէր եղել, իսկ վնասվածքը ստացել էր սովետական բանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել