«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Այնպես չի, որ ես Երևանում ամեն օր գործի չեմ գնում, և այնպես չի, որ ցերեկը մայրաքաղաքի փողոցներով չեմ քայլում և ամբողջ օրը նստած եմ օդորակիչի տակ, բայց շոգն ինձ բացարձակապես չի խանգարում, չի ազդում իմ տրամադրության և աշխատունակության վրա: Իմ շատ համաքաղաքացիների համար դա, ինչպես ասում են, թեմա է:
Եղանակի մասին խոսելն, իհարկե, ցանկացած երկրում «բարձրաշխարհիկ զրույցի» անբաժանելի մասն է: Բայց Հայաստանում անվերջանալի բողոքները ամռանը՝ «անտանելի շոգից», իսկ ձմռանը՝ «աննախադեպ ցրտից» միանգամայն տեղավորվում են մեր «փնթփնթան» մենթալիտետի մեջ և նույնքան խրախուսվում են պոպուլիստների կողմից, որքան մնացած թեմաներով փնթփնթոցները:
«Էս ի՜նչ շոգ արեց, ոչ մի տարի սենց բան չի եղել», «Մենակ Հայաստանում ա էդքան շոգ, դաժե Վրաստանում Սաակաշվիլիից հետո այդքան շոգ չի անում»: «Էդ որ գրում են՝ 42, ուրեմն իմացի՝ 57 ա»: «Ստից ասում են՝ 40, որ մարդկանց աշխատցնեն» (իրականում 40-ից բարձր աստիճանի դեպքում չաշխատելու մասին Հայաստանում օրենք չկա), «էն օրը մաշնիս մեջ ջերմաչափը 68 էր ցույց տալիս»:
Տարրական, կասեի անգամ՝ դպրոցական գիտելիքների պակասին և ամեն ինչից դժգոհելու մշակույթին պետք է հակադրվեն գիտելիքների տարածումը և կյանքի նկատմամբ պոզիտիվ տրամադրվածության մշակույթը: Բայց երբ մարդիկ բավականաչափ գիտելիքներ ունեն, սակայն ճիշտ հակառակ ուղղությամբ են գործում և միտումնավոր են իրենց տգետի տեղ դնում՝ «բողոքավոր զանգվածներին» դուր գալու համար, դրանից արդեն ցինիզմի հոտ է գալիս:
Քանի որ ես առաջին՝ «նորվեգական» մոտեցման կողմնակիցն եմ, ապա ինձ թույլ տամ մի գործնական խորհուրդ: Շոգից բողոքելու փոխարեն առնվազն ժամը մեկ սառը (բայց ոչ սառցե) ջուր շփեք մարմնի որքան հնարավոր է մեծ մակերեսի վրա: Ինձ օգնում է»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել