«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Այնպես չի, որ ես Երևանում ամեն օր գործի չեմ գնում, և այնպես չի, որ ցերեկը մայրաքա­ղաքի փողոցներով չեմ քայլում և ամբողջ օրը նստած եմ օդորակիչի տակ, բայց շոգն ինձ բա­ցարձակապես չի խանգարում, չի ազդում իմ տրամադրության և աշխատունակության վրա: Իմ շատ համաքաղաքացիների համար դա, ինչպես ասում են, թեմա է:
 
Եղանակի մասին խոսելն, իհարկե, ցանկացած երկրում «բարձրաշխարհիկ զրույցի» անբաժանելի մասն է: Բայց Հայաստանում անվերջանալի բո­ղոքները ամռանը՝ «անտանելի շոգից», իսկ ձմռանը՝ «աննախադեպ ցրտից» միանգամայն տեղա­վորվում են մեր «փնթփնթան» մենթալիտետի մեջ և նույնքան խրախուսվում են պոպուլիստների կողմից, որքան մնացած թեմաներով փնթփնթոց­ները:
 
«Էս ի՜նչ շոգ արեց, ոչ մի տարի սենց բան չի եղել», «Մենակ Հայաստանում ա էդքան շոգ, դաժե Վրաստանում Սաակաշվիլիից հետո այդքան շոգ չի անում»: «Էդ որ գրում են՝ 42, ու­րեմն իմացի՝ 57 ա»: «Ստից ասում են՝ 40, որ մարդկանց աշխատցնեն» (իրականում 40-ից բարձր աստիճանի դեպքում չաշխատելու մասին Հայաստանում օրենք չկա), «էն օրը մաշնիս մեջ ջերմաչափը 68 էր ցույց տալիս»:
 
Տարրական, կասեի անգամ՝ դպրոցական գիտե­լիքների պակասին և ամեն ինչից դժգոհելու մշա­կույթին պետք է հակադրվեն գիտելիքների տա­րածումը և կյանքի նկատմամբ պոզիտիվ տրամադրվածության մշակույթը: Բայց երբ մարդիկ բավականաչափ գիտելիքներ ունեն, սակայն ճիշտ հակառակ ուղղությամբ են գործում և մի­տումնավոր են իրենց տգետի տեղ դնում՝ «բողո­քավոր զանգվածներին» դուր գալու համար, դրա­նից արդեն ցինիզմի հոտ է գալիս:
 
Քանի որ ես առաջին՝ «նորվեգական» մոտեց­ման կողմնակիցն եմ, ապա ինձ թույլ տամ մի գործնական խորհուրդ: Շոգից բողոքելու փոխա­րեն առնվազն ժամը մեկ սառը (բայց ոչ սառցե) ջուր շփեք մարմնի որքան հնարավոր է մեծ մա­կերեսի վրա: Ինձ օգնում է»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել