ԱՄՆ-ում ցուցադրել են Eagle Prime հսկա մարտական ռոբոտը, որի ստեղծողն է հանդիսանում MegaBots ընկերությունը։ Ինչպես նշում են հսկային ստեղծողները, ռոբոտը կներկայացնի ԱՄՆ-ը նման մեքենաների մենամարտում՝ հայտնում է Hot Hardware-ը։

Ռոբոտի ցուցադրությամբ տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube-ի ալիքում։

Պարբերականը նշում է, որ մեքենայի կառավարման համար անհրաժեշտ է երկու մարդ, ովքեր կտեղավորվեն հատուկ խցիկում։

Հսկա ռոբոտի քաշը կազմում է ավելի քան 12 տոննա, իսկ բարձրությունը՝ մոտ 5 մետր։ Ռոբոտը հանդերձված է 430 ձիաուժ հզորությամբ 8 մխոցանի շարժիչով, հրանոթով։

Սպասվում է, որ Eagle Prime-ը կմասնակցի չինական Monkey King ռոբոտի հետ մենամարտին արդեն այս տարվա օգոստոսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել