168.am-ը գրում է.

Իրանում կկառուցվի Renault Duster-ի եւ Renault Symbol-ի արտադրության համատեղ ձեռնարկություն (ՀՁ): Համապատասխան համաձայնագիրն օգոստոսի 7-ին Թեհրանում ստորագրվել է Renault ընկերությունների եւ Իրանի արդյունաբերության զարգացման ու ռենովացիայի կազմակերպության միջեւ:

Նախագիծը պլանավորվում է իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում ֆրանսիական ընկերության ներդրումները կկազմեն 660 մլն եվրո, ինչի մասին հայտնել է Iran Daily հրատարակությունը:

Պլանավորվում է, որ ձեռնարկությունը կթողարկի ընդհանուր առմամբ 150 հազար ավտոմեքենա:

Առաջին մեքենաներն իրանական շուկայում կհայտնվեն գալիք տարվա վերջին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել