Այսպիսով, ձեզ մոտ ավարտվել է ծառայողական սիրավեպը։ Մոռացել եք նախկինի հետ կապված բոլոր հիշողությունները, սոց․ցանցերից ջնջել եք համատեղ նկարները, նրանից բողոքել եք ընկերներին և ընկերուհիներին։ Առաջարկում եք մի քանի պարզ խորհուրդ, որպեսզի շատ ծանր չտանեք բաժանման հետևանքները, նույնիսկ, եթե ձեր նախկին զուգընկերը նստած է հարևան աթոռին:
Հարաբերությունների ցանկացած ընդհատում ցավալի է, բայց գրասենյակում այն ուրիշ է։ Ցավոք, կարևոր չէ, միասին եք որոշել դա, թե ձեզնից ինչ-որ մեկը։ Սա պատճառ չէ, որպեսզի փոխեք աշխատանքը։ Տեսնենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի հարթվեն բաժանման հետևանքները։
1․Խոսելիս չեզոք եղեք
Հուսով ենք, որ ի սկզբանե զուգընկերոջ հետ պայմանավորվել էիք չխառնել աշխատանքային և անձնական հարցերը։ Եթե ոչ, ապա հիմա ճիշտ ժամանակն է այդպես անել։ Թույլ մի տվեք փոխհարաբերությունները փչացնեն ձեր համբավը կամ ազդեն աշախտանքի արդյունավետության վրա։
Աշխատավայրում թույլատրվում են միայն գործանական հարաբերությունները և դրան պետք է առաջին հերթին ինքներդ հետևեք։
Նույնիսկ, եթե մնացել եք ընկերներ և պահպանել եք լավ հարաբերություններ, տեղափոխեք դրանք աշխատանքային պրոցեսից դուրս։ Հիշեք, որ ձեր միջև ամեն ինչ ավարտվել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: