Գեղեցկուհի Քեյթը...

Միգուցե շատերը չգիտեն 2008թ. Անգլիայում տեղի ունեցած սարսափելի դեպքի մասին: Մոդել, հեռուստահաղորդավարուհի Քեյթը շատ հաջողություններ ուներ մեդիա ասպարեզում, վարում էր մի շարք հաղորդաշարեր: Շատ գեղեցիկ աղջիկ էր: Բայց 2008թ.-ին Լոնդոնում Քեյթի ընկերը թթու է լցնում աղջկա դեմքին (տեսանյութում կան այդ կադրերը) և այրում դեմքը: Քեյթը մինչ օրս հազարավոր վիրահատություններ է տարել. մի աչքի տեսողությունը վերականգնվել է, մյուսինը՝ դեռ ոչ: Այժմ նա  պլաստմասե թափանցիկ կաղապար է դնում դեմքին, որի  վրայից էլ դիմահարդարում է անում: Քեյթի պատմությունը շատ հուզիչ է, տեսանյութում կարելի է տեսնել նրա ապրումները... Վերջերս նա բացել է հիմնադրամ իր նման մարդկանց օգնելու համար: Ինքն անձամբ այցելում է արտաքին դեֆեկտներ ունեցող մարդկանց, նրանց աջակցում... Շատ ուժեղ աղջիկ է Քեյթը....
Նկարներում Քեյթն է մինչև ճակատագրական դեպքը և դեպքից հետո: Իսկ սևամորթ տղան Քեյթի ընկեր է, որ դաժանաբար վառում է աղջկա դեմքը: 
Քեյթ Փիփերի ֆեյսբուքյան էջն՝ այստեղ:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել