Նապոլեոն Բոնապարտ և Մարիա-Լուիզա... «Մի սիրո պատմություն» շարքից. «Տղամարդուն ստեղծել է կինը, նա էլ նրան կոչնչացնի»,-ասում է հին կորսիկական ասացվածքը...
Նապոլեոնի ճակատագիրը լավագույնս է հաստատում այս ժողովրդական իմաստությունը...
Եթե Ժոզեֆինան նրա թալիսմանն էր, ապա Մարիա-Լուիզան դարձավ նրա «գայթակղության քարը», նրա «կործանումը», որի փորձառու ձեռքերում նա վերածվեց մարիոնետի.. .Մարիա-Լուիզային հաջողվեց ամուսնական անկողինը դարձնել «արբեցուցիչ ու քաղցր մարտերի վայր...»:

Նապոլեոնը չորս տարվա ընթացքում կորցրեց կայսրությունը, որի ստեղծման համար 15 տարի էր աշխատել...

Մինչև հիմա պատմաբանները հարց են տալիս՝ արդյո՞ք Մարիա-Լուիզան չէր կատարում հայրական պատվեր՝ ստիպելով Եվրոպայի տիրակալին գործի դնել «անհավատալի հերոսական ջանքեր», հասնելով ուժասպառության՝ ապացուցել իր «սիրո ուժը»...
Պատմաբան-արխիվիստները հաստատում են դա... Ավստրիաի թագավոր Ֆրանց 1-ը տվել էր հստակ հրաման իր աղջկան՝ «ջլատել» (անկողնում) Նապոլեոնին...
Այսպիսով, շիկահեր, սիրունատես, կապուտաչ արքայադուստրը ամուսնանում է Նապոլեոնի հետ.....
Նապոլեոնին անչափ զարմացնում է Մարիա-Լուիզայի կույս լինելու փաստը... Իսկապես դա մեծ տպավորություն է թողնում իմպերատորի վրա...
Այդ առիթով նա ասել է. «Անարատությունը կնոջ համար նույնն է, ինչ քաջությունը տղամարդու համար»:
Փարիզն ապշած էր Նապոլեոնի կրքոտ սիրուց... Կարդինալ Մորնին գեներալներից մեկին գրում է. «Եթե ես փորձեի նկարագրել այն զգացմունքը, որը տածում է մեր իմպերատորը հմայիչ կայսրուհու հանդեպ, դա կլիներ ապարդյուն... Սա ճշմարիտ սեր է... Ընդ որոմ այս անգամ սերը որակյալ է... Նա սիրահարված է, կրկնում եմ, այնպես, ինչպես երբեք չի սիրել Ժոզեֆինային... քանի որ, ճիշտն ասած, նա նրան չի ճանաչել երիտասարդ տարիքում... Երբ ամուսնացան,  Ժոզեֆինան արդեն  երեսունն անց էր... Իսկ  այս մեկը  երիտասարդ է  ու թարմ, ինչպես գարուն... Երբ տեսնեք նրան, կուրախանաք...»:
Ճաշակելով մարմնական սիրո բոլոր ուրախություններն  ու վայելքները, որոնք  Մարիա-Լուիզայի համար  այնքան քաղցր ու ցանկալի  դարձան, որ  նա շուտով  քառասունամյա առողջ տղամարդուն հասցրեց այն բանին, որ նա գրեթե միշտ անզուպ սեռական ցանկությամբ էր «տոչորված» նրա հանդեպ:
Մարիա-Լուիզան ընտրեց ճիշտ ուղին Նապոլեոնին «քանդելու...ցրիվ տալու»...
Գործի դնելով իր հմայքն ու հնարքները՝ Մարիան նվաճեց իմպերատորի սիրտը... Հանուն նրա Նապոլեոնը  կարող էր զրկվել ընկերներից, առանց կարիքի ավելի չարացնել թշնամիներին...
«Փափկելով, քնքշանալով» նրա գրկում՝ մի օր Նապոլեոնը պիտի արթնանար ու բացականչեր. «Ողջ աշխարհն իմ դեմ է»:
Մարիա-Լուիզան  բոլորի համար անսպասելի ամբողջությամբ ենթարկեց իրեն Նապոլեոնին....
Խենթանում էր կնոջ համար Նապոլեոնը... Գրեթե ողջ ազատ ժամանակն անցկացնում էր նրա  հետ անկողնում...
«Եթե Ֆրանսիային հայտնի լինեին այս կնոջ բոլոր արժանիքները, ապա ծնկի կիջներ  նրա առաջ»,-ասում էր Նապոլեոնը...
Շուտով Մարիա-Լուիզան ծնեց   Նապոլեոնի համար ժառանգորդ, որն էլ ակամա դարձավ այն խայծը, որի միջոցով եվրոպական միապետական արիստոկրատիան փորձում էր նրան գցել ծուղակը...

Մարիա-Լուիզաի հետ ամուսնանալուց հետո Նապոլեոնի սովորությունները կտրուկ փոխվեցին... Եթե նա նախկինում քնում էր 10-ին և արթնանում գիշերվա 2-ին աշխատելու համար, ապա հիմա նա արթնանում էր առավոտյան ու երկար ժամանակ մնում անկողնում...

Կամաց-կամաց նա կորցնում էր իր ֆենոմենալ ընդունակությունները...
Այսպիսով, կրքոտ ու հմայիչ կնոջ՝ չափից դուրս ցանկասիրության ու զգացականության պատճառով նա կարող էր կորցնել ամբողջ կայսրությունը...
Մինչ նա գտնվում էր երիտասարդ կնոջ հմայքների կախարդանքի ներքո, Եվրոպան, օգտվելով առիթից, «կոտրատեց շղթաներն ու դուրս պրծավ....»:
Չնչին թուլացումը կարող էր ճակատրագրական լինել... Այդպես էլ եղավ... Մինչ նա քաղցր «գերության մեջ էր» սիրելի կնոջ գրկում, Իսպանիան, Պրուսիան, Ավստրիան գաղտնի դաշինքի մեջ մտան Ռուսաստանի հետ...
Փառքի բարձրունքին վրա հասավ կործանումը... Անհաջող ռուսական ռազմարշավները վերջի սկիզբն էին...
Եվ ահա, կայսրությունը փլուզվեց... Նապոլեոնին աքսորեցին... Գտնվելով Էլբա կղզում՝ նրա առաջին միտքն էր կանչել Մարիա-Լուիզային իր մոտ... Չէ՞ որ նա միշտ ասում էր, թե լավ կինը պիտի ամուսնու հետից գնա...
Բայց Մարիա-Լուիզան գրեց ամուսնուն. «Սիրելի բարեկամ... Երկու ժամ առաջ եկավ հայրս, ու մենք հանդիպեցինք... Նա արտասովոր նուրբ էր ու բարի...բայց ինչի՞ս է հարկավոր սա, երբ նա արգելում է հետևել քեզ...տեսնել քեզ... Զուր էի ես փորձում համոզել նրան, որ դա իմ պարտքն է... Բայց նա չի ուզում լսել այդ մասին... Ու հիմա իմ միակ ցանկությունն է, որ լինես երջանիկ առանց ինձ... Ինձ համար երջանկությունն անհնարին է առանց քեզ»:
Նապոլեոնը սպասում էր կնոջը... Զուր... Նա վերցրել էր որդուն ու վերադարձել Վիեննա, որտեղ էլ հասցրել էր արդեն գեներալ Ադամ- Ալբերտ Նեյպերգաի գրկում «մխիթարություն» գտնել...
     
Նապոլեոնը հուսահատ փորձ արեց վերադարձնել իշխանությունը... 1815թ. մարտի մեկին նա վերադարձավ Ֆրանսիա...
Զուր էր նա գրում կնոջը նամակներ... Զուր էր Վիեննա ուղարկում իր մարդկանց... Մարիա-Լուիզան այլևս երբեք չվերադարձավ նրա մոտ...
Նապոլեոնի աստղը հանգչում էր... Դաշնակիցները ջախջախեցին ֆրանսիացիներին Վաթերլլոյի ճակատամարտում.....
Կրկին աքսոր... Ս. Հեղինե կղզի...որտեղ նա անցկացրեց իր բուռն կյանքի վերջին տարիները... Կղզու գուբերտատորը, վախենալով, որ իր անվանի գերյալը փախուստի փորձեր կանի, ամեն հարմար առիթով «կպչում էր» Նապոլեոնին... Այս առիթով նա ասել է. «Ինձ կարող են սպանել, իսկ վիրավորել՝ ոչ»:
1821թ. գարնանը Նապոլեոնի առողջական վիճակը կտրուկ վատանում է... Իմանալով, որ ստամոքսի քաղցկեղ ունի (նրա հայրն էլ է նույն հիվանդությունից մահացել), նա ասել է. «Քաղցկեղը Վաթերլլոն է իմ ներսում»:
Նա խնդրում է իր բժշկին՝ Անտոմ -Մարկին. «Ես ցանկանում եմ, որ Դուք վերցնեք իմ սիրտը, տեղադրեք այն գինու սպիրտի մեջ ու տանեք իմ սիրելի Մարիա-Լուիզային... Դուք կասեք նրան, որ ես քնքշորեն սիրել եմ նրան ... որ ես երբեք չեմ դադարել սիրել նրան... Դուք կպատմեք նրան ամեն բան...»:
Նապոլեոնը չգիտեր, որ իր կինն արդեն հղի է իր սիրեկան գեներալից....
Մեռնելուց առաջ նա կանչել է Ժոզեֆինայի անունը...

Մի անգամ Նապոլեոնն ասել է իր համար. «Երբ ես մեռնեմ, տիեզերքը թեթևացած շունչ կքաշի»...

Portrait of Napoleon Franz, the Duke of Reichstadt (also known as Napoleon II)
Նապոլեոնի որդու դիմանկարը...
Մեծացել է իր պապի պալատում... Հոր մասին նրան ոչինչ չէին պատմում...
Չնայած այդ ամենի՝ նա ամեն ինչ գիտեր հոր մասին, նրա ջերմ երկրպագուն էր... Հպարտանում էր նրանով...
Նա մահանում է 1832թ., քսանմեկ տարեկան հասակում, թոքախտից...

P.S.Ահա թե ինչու է «Վեհից ծիծաղելին մի քայլ»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել